Պուտինը ստորագրել է Ուկրաինայում գործողության մասնակիցների համար կարգավիճակի մասին օրենք
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Օրենքը սահմանում է զինվորական անձնակազմի, ինչպես նաև այն իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների համար վետերանի և ռազմական գործողությունների հաշմանդամի կարգավիճակ, ովքեր առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքում:
Օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության իրականացումը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում դաշնային բյուջեից, որը, ըստ պաշտպանության նախարարության նախնական գնահատականների՝ 2022 թվականին կկազմի մոտ 5 մլրդ ռուբլի։

