Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
22
Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան

Միջնորդագրեր՝ Լոռիում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով

Միջնորդագրեր՝ Լոռիում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021թ. մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 261 դեպք է արձանագրվել, որոնցից 25-ը՝ մահվան ելքով, մարմնական վնասվածքներ է ստացել 371 անձ։ Մարզի դատախազությունում դեպքերի քարտեզագրմամբ ուսումնասիրվել են դրանց հիմնական պատճառները:

Պարզվել է, որ ՃՏՊ-ների հիմնական պատճառներից են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը, հետիոտնի անցումների հատման, առաջինն անցնելու, վազանցի, խաչմերուկի անցման և այլ կանոնների խախումները, որոնց քանակն ավելացել է: Աճել է նաև նյութական վնասների արձանագրմամբ ՃՏՊ դեպքերի քանակը, որը կազմել է 959 դեպք։ Ուսումնասիրությունները փաստել են, որ մարզի քաղաքները սպասարկող երթուղու միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսի ավտոմեքենաների վարորդները, հաճախ խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ստեղծում են վթարային իրադրություններ:

Միկրոավտոբուսների վարորդները հաճախ իրենց ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայականներ չունեցող անձանց, կամ երթևեկություն են իրականացնում առանց տվյալ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի թույլտվության վկայականների: Ուսոմնասիրությամբ և դեպքերի քարտեզագրմամբ վեր են հանվել մարզի այն բնակավայրերը, որտեղ բացակայում են ճանապարհային նշանները և այլ անհրաժեշտ կահավորանքները: Մարզի քաղաքներում, հատկապես՝ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդիի, Ախթալայի, Թումանյանի, Տաշիրի, Ստեփանավանի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, Վանաձորի առանձին փողոցներում շարունակաբար չեն ենթարկվում լուսացույցի ցուցիչներին, որոշ փողոցներում ավտոմեքենաները կայանում են երկշարք կամ եռաշարք՝ խոչընդոտելով այլ վարորդների երթևեկությանը։ Հաճախակի են նաև դեռահաս անձանց կողմից կատարվող երթևեկության կանոնների խախտումները, ինչը վկայում է նրանց վարորդական իրավունքի վկայական չունենալու մասին։

Ուսումնասիրությամբ փաստվել է, որ մարզի տարածքում ՃՏՊ-ների մեծ մասը կանխելու, ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու տեսանկյունից էական նշանակություն կարող է ունենալ համայնքային ճանապարհներն արագաչափ սարքերով և վերահսկող տեսախցիկներով հագեցնելը, քաղաքների փողոցների բանուկ խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորելը: Բացի այդ, առկա է նաև ՃՈ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման որակը բարելավելու, նրանց կողմից վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ պատշաճ հետևողականություն դրսևորելու, վերակարգերն արդյունավետ տեղաբաշխելու, երեկոյան և գիշերային ժամերին հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը կատարված ուսումնասիրության արդյունքները՝ մահվան ելքով պատահարների դեպքերի, երթևեկության նշանների անհրաժեշտ կահավորման ենթակա կոնկրետ հատվածների քարտեզագրմամբ, պատճառների մատնանշմամբ, միջնորդագրերով ուղարկել է ՀՀ տարածքային ենթակառույցների նախարարին և ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին՝ իրենց լրազությունների շրջանակներում ուսումնասիրության արդյունքներից բխող՝ ճանապարհային երթևեկության և դրանց մասնակիցների անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցները ձեռնարկելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>