Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ

Պայթեցրած գազատարի վայրն ամենամոտ գծով 1 կմ է հեռու Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց

ԳԱԶԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
 
• Ինչպես գիտեք, մարտի 8-ին Ադրբեջանը պայթեցրել էր Սյունիքից Արցախ գնացող գազատարը։ Միայն 8 օր անց՝ պաշտոնական Ստեփանակերտը լուր տվեց, որ «ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն (sic!) … սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները»։
 
• Նախ՝ վայրի մասին։ Սա ԽՍՀՄ շրջանի Ջուղա-Եվլախ գազատարն է, որ 1991-1994 թթ․ հաղթական պատերազմից հետո մենք վերանորոգել էինք Սյունիքի տարածքում և միացրել մայր գծին՝ Արցախն ապահովելով գազով։ Բուն պայթյունն Ադրբեջանն իրականացրել էր Կարմրաքար լեռան (1951.6 մ) փեշին (տե՛ս կոորդինատները https://www.google.com/.../data=!4m5!3m4!1s0x0...
 
• Հմուտ աչքը կնկատի, որ հանցավոր վանդալիզմի վայրն ուղիղ ամենամոտ գծով ընդամենը 1 կմ է հեռու Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց։ Հիշեցնեմ, որ ըստ կապիտուլյացիայի թղթի 6-րդ կետի՝ «միջանցք» կոչվածը պետք է ունենար 5 կմ լայնություն՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
 
• Ցավոք, հետկապիտուլյացիոն շրջանում, խաչ քաշած հայոց ազգային հավիտենական շահերի վրա, ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը կենդանի բանակցություններում ոչ մի ջանք չգործադրեց գոնե «միջանցքի» այս կարգավիճակը պահելու համար, ինչի արդյունքում «միջանցքը» վերածվեց «ասֆալտի»՝ դուրս մնալով, ինչպես տեսնում ենք, և՛ հայկական, և՛ ռուսական վարեհասկողությունից։
 
• Մի քանի հետևություն։ Առաջին՝ Ադրբեջանն ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ, որ թղթով որպես «միջանցք» սահմանված այդ տարածքում ցանկացած իրավազորություն իրենն է՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի»։ Երկրորդ՝ հրաժարված լինելով հայոց ազգային հավիտենական շահերի երկարաժամկետ հետապնդումից՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը հերթական անգամ անբարենպաստ մեկնարկային դիրքերից գնաց բանակցությունների և հաստատ զիջեց ինչ-որ մի բան գազի դիմաց։ Պարզ ասած՝ ռազմավարությամբ խաղացողը միշտ էլ ջախջախելու է «էսօրվա օրով» ապրողին։
 
• Եվ երրորդ՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը ևս մեկ անգամ դրսևորեց իր հայատյաց քաղաքականությունը՝ պետական մակարդակում ոչ մի համերաշխություն, ապրումակցում և ադ-հոկ օգնություն չցուցաբերելով Արցախի հայերին, փոխարենն օրակարգը լցնելով միլիոներորդական նշանակության հիմարաբանություններով։
 
• Արցախին օգնության հասան իրական քաղաքական հայերը, որոնք տակավին չունեն որևէ պետական ներկայացվածություն։ Հայոց հարցի լուծման ճանապարհը հենց սա է՝ քաղաքական հայերի միանձնյա և միադեմք ներկայացվածությունն իշխանության մեջ։
 
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>