Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ

Ադրբեջանը կրկին ներխուժել է ՀՀ տարածք. Քարտեզ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐԿԻՆ ՆԵԽՈՒԺԵԼ Է ՀՀ ՏԱՐԱԾՔ․
ՆԵՐՔԻՆ ՀԱՆԴ - Մաս 1
 
Մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով ՀՀ «միջազգայնորեն ճանաչված» սահմանները, գրեթե 1 կմ խորությամբ ներխուժել են Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմում գտնվող Ներքին Հանդ գյուղի տարածք և տեղակայվել Ներքին Հանդի հին գյուղատեղիի հատվածում, որտեղ գտնվում են գյուղի գերեզմանոցը, եկեղեցին և խմելու ջրի ակունքը։
Թե՛ բնակիչները, թե՛ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը նշում են, որ չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացնելու համար մոտենալ իրենց այգիներին կամ անասուններին տանել արոտավայր, քանի որ վախենում են․ ողջ տարածքն այժմ դիտարկվում է թշնամու կողմից և շատ վտանգավոր է։ Բնակիչները մտահոգ են նաև, որ ադրբեջանցիները ցանկացած պահի կարող են կտրել իրենց խմելու ջուրը կամ թունավորել այն։
 
Այս պահին գյուղի բնակիչները ֆիքսել են ադրբեջանական զինուժի կողմից տեղադրված 5 վրան։ Զուգահեռաբար ադրբեջանական զինծառայողները դեպի «իրենց նոր դիրքեր» տանող ճանապարհ են կառուցում։
Ըստ ամենայնի՝ Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամու առաջխաղացման նպատակը Սրաշեն-Ծավ ճանապարհն է, որը կտրելով՝ թշնամին կտրում է Կապան-Շիկահող-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհը՝
 
․ փաստացի աքցանի մեջ առնելով Ճակատեն-Ներքին Հանդ մոտ 26 կմ-անոց ճանապարհն ու Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերը,
․ բազմակի անգամ դժվարացնելով Ներքին Հանդից մինչև Արաքս ձգվող նոր առաջնագծի պահպանության և պաշտպանության կազմակերպումը թե՛ ծառայության իրականացման, թե՛ թիկունքային ապահովման տեսանկյունից։
 
Թշնամու ներխուժման մասին տեղյակ են եղել բոլոր պատկան մարմինները, սակայն Ադրբեջանի գործած հանցագործության մասին բարձրաձայնելու և համապատասխան ռազմական-քաղաքական գործողությունների դիմելու փոխարեն լռել են ու թաքցրել իրողությունը նախևառաջ ժողովրդից։ Պատճառը կա՛մ պատկան մարմինների ամլությունն է և ապիկարությունը, կա՛մ կատարվածի պլանային լինելը։ Ստացվում է՝ եթե չլիներ Ներքին Հանդ գյուղի թոշակառու տիկին Հասմիկ Ղազարյանի ահազանգը լրատվամիջոցի խմբագրություն, մենք այդպես էլ չէինք իմանա, որ Ադրբեջանի զինված ուժերը կրկին անգամ ներխուժել և տեղակայվել են ՀՀ տարածքում՝ չհանդիպելով որևէ խոչընդոտի, չստանալով որևէ պատասխան։
 
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>