Դեռևս 1992-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը՝ իրապես Հայաստանի շահերը և կարմիր գծերը ամրագրող որոշում է ընդունել․ Արամ Վարդևանյան
Դիտել նաև
Դիմում եմ՝ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի հեռացման հարցի քննարկման նպատակով. Վարդևանյան
Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը հրաժարվի կատարել Հաագա-ի դատարանի որոշումը․ Արամ Վարդևանյանի մեկնաբանությունը
Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը. Արամ Վարդեւանյան
Նույն օրը օրվա իշխանությունները, մեղմ ասած, անընդունելի, խայտառակ ձևակերպումներ են արել Արցախի վերաբերյալ
Կարճ դիտարկում իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներին ու տեղեկացում մեր հայրենակիցներին Արցախի հարցի վերաբերյալ.
Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն Խորհուրդը՝ իրապես Հայաստանի շահերը և կարմիր գծերը ամրագրող որոշում է ընդունել, հնարավոր է նաև ապագայի ռիսկերի կանխատեսման տրամաբանությունից ելնելով: Այսպես համաձայն այդ Որոշման՝ «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այս Որոշումը պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար և ՉԿԱ ոչ մի բացառություն:
Ստիպված եմ հրապարակել նաև որոշումը հատուկ ԸՆԴԳԾՈւՄՆԵՐՈՎ:
Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

