Խնձորեսկ բնակավայրում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Արարատի Աղասյանի հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողությունը
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Խնձորեսկ բնակավայրում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Արարատի Աղասյանի հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողությունը:
Գարիկը 2019թթ.-ին զորակոչվել էր ՀՀ բանակ՝ ծառայության անցնելով Արցախում՝ Ջրականում: Նա եղել է դիպուկահար, ծառայության ընթացքում արժանացել է շքանշանների: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետությունում սանձազերծված պատերազմի ընթացքում ստացել է վիրավորում, սակայն հրաժարվել էր բժշկական օգնությունից: Նա ընկերների հետ շարժվել է առաջ, մասնակցել թեժ մարտերի և արիաբար զոհվել հոկտեմբերի 21-ին դիպուկահարի կրակոցից:
Հուշաղբյուրի բացման արարողությունը սկսվեց Խաչքարի օծման արարողակարգով, որից հետո փողային նվագախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Արարողությանը ներկա էին Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հերոսի հարազատները, հյուրեր և այլ անձինք:

