Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 9-ին Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Մայիս Գ.-ն, որը մարտի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մայիս Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

