Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
3
Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Պատերազմ Արցախում
Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց

Ձեզ իրավունքները պետք է լինեն իրապես պաշտպանված, իսկ հնարավորությունները` հավասար ու արժանապատիվ. Արման Թաթոյան

Սիրելի՛ կանայք,
 
Ձեզ իրավունքները պետք է լինեն իրապես պաշտպանված, իսկ հնարավորությունները` հավասար ու արժանապատիվ: Դրանից մեր պետությունը միայն ամրանալու է:
 
Բայց այս նպատակի համար միայն «չոր» օրենքները և հետո այդ օրենքները կնոջ իրավունքների հարցում ամեն առիթով ճոճելը լուծում չեն:
 
Պետք է լինի այնպես, որ մարդիկ չունենան կարծրատիպեր կնոջ մասին, որ նրանք ձերբազատվեն թվացյալ վախերից:
 
Պետք է լինի այնպես, որ միշտ երջանկությամբ ընկալվի ու սպասելի լինի աղջիկ երեխայի ծնունդը, ու երեխայի լույս աշխարհ գալը երբեք չընդհատվի միայն այն պատճառով, որ աղջիկ է:
 
Պետք է բացառվի ընկալումը, թե աշխատանքում կնոջ հաջողակ լինելու չափանիշը նրա անձնական կյանքի հաշվին է, իսկ հասարակությունում էլ չպետք է լինեն վախեր ու կարծրատիպեր, որոնք կնոջ կյանքը կդրոշմեն խարանով` զրկելով նրան հաջողակ լինելու հնարավորությունից:
 
Կինը չպետք է դառնա հասարակության որոշած խարանի զոհն ու ստիպված լինի ողջ կյանքում ապրել զրկանքներով:
 
Կինը պետք է գնահատվի իր մասնագիտական գիտելիքներով ու արժանիքներով, ու կին լինելը չդիտարկվի որպես տղամարդուն կանխակալ ստորադասություն աշխատանքից հետ մնալու, լիարժեք չգնահատվելու, անձնական զրկանքներ կրելու ու մյուս հարցերում:
Պետք է բացառվի կնոջ հանդեպ հոգեբանական, ֆիզիկական կամ տնտեսական բռնությունը:
 
Հասարակական ու հատկապես քաղաքական-պետական կյանքում կնոջ ներգրավվածությունը պետք է համարել լուծված ոչ թե նրանով, որ բավարարված են օրենքների «չոր» տոկոսներ, այլ նրանով, թե որքան են գնահատված կանայք իրական կյանքում արհեստական ստորաբերումները բացառելու հաշվին: Կարծրատիպերից ու վախերից էլ պետք է առաջնահերթ զերծ լինի ինքը պետությունը, որ նպատակներին հասնելը դառնա դյուրին ու արագ:
 
Վերջապես, կանանց կյանքի հաջողության պատմությունները պետք է լինեն ոչ թե մեծագույն նվաճում, այլ վարակիչ օրինակ, կյանքի սովորական կանոն: Այս նպատակի համար ենք մենք 2016-2022թթ. արել լայնածավալ հանրային արշավներ #Դարձիր_օրինակ, #Դեմ_եմ_բռնությանը և այլ կարգախոսներով:
 
Ցավոք, բոլորս միասին անցանք համավարակի ճգնաժամով ու աղետաբեր պատերազմով, բայց դրանք ապացուցեցին` որքան բացառիկ է կնոջ նվիրումի արժեքը մարդու կյանքի փրկության, Հայրենիքի պաշտպանության ու մեր պետականության ամրության համար:
 
Սիրելի՛ կանայք,
 
Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:
Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը:
 
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>