Երևանի բնակիչը երկաթյա խողովակների ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել և գիտակցության չգալով՝ մահացել
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 46-ամյա Խաչատուր Մ.-ն է, ով Արտաշիսյան փողոցի վրա գործող «Արտ-Շին» ՍՊԸ-ում երկաթյա խողովակների վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել: Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է:

