Հայաստանը սպառվում է…Ռուբեն Հակոբյան
Դիտել նաև
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Հայաստանը սպառվում է...
Վերջերս մի առիթով ցիտել էի պլատոնաչերչիլյան հայտնի աքսիոմը, որ՝ ամեն ազգ, հասարակություն, ժողովուրդ արժանի է իր իշխանությանը... Եվ իմ ուսանողական ընկերներից մի դոկտոր պրոֆեսոր ինձանից հաշիվ էր պահանջում՝ ինչպե՞ս թե ինքը...
Հա, դոկտորս, նույնիսկ Աղվան Վարդանյան տեսակը, ով այն եզակիներից էր, որ համարձակվեց իր վրա վերցնել այդ օրերի հոգեխանգարվածների թույն ու հայոյանքը և հրապարակավ մերժել իշխանությունը զավթող չարիքին, այո՛, գիտնականս, մեր ազգի հավաքական ստորագրությունն արժանի է այսօրվա իշխանությանը...
Եվ՝ այո՛, Հայաստանն ամեն Աստծո օր սպառվում է, որովհետև՝
- Արցախը գլխատող մերօրյա պետրոս գետադարձը, մեր հավաքական ստոագրությամբ մնալով իշխանության, շարունակում է գլխատել՝ արդեն մեր ազգի արժանապատվությունը...
- որովհետև բունկերը проходной двор-ի վարածած ու գեներալներին սերժանտացրած ընտանեկան կապալը շարունակում է իշխել ու ծիծաղել իր զոհերի վրա...
- որովհետև քաղաքական ակվարիումում պորտապար պարող, օրվա քաղաքական կուրսով ժամանակին փողատերերի մոտ իշխանությունների նվերների առաքիչ ձևակերպվածն այսօր դարձել է ՀՀ և ԱԺ նախագահների համատեղիչը...
- որովհետև քուչի խուլիգանի բառամթերքով ու կեցվածքով փողկապավիզ մի երկոտանի այսօր ԱԺ-ում կերպավորում է մեր մշակույթն ու գիտությունը...
- որովհետև նախկինում բանակում թալանը խորհրդանշող կիսատառաճանաչ մի «գեներալ» այսօր ԱԺ-ում վայրահաչում է նախկիների վրա՝ նախկինում զինվորի սպիտակեղենը գողանալու և վատորակ սնունդ մատակարարելու համար...
- որովհետև ժամկետանց քծնողների ուսապարկային մի համույթ, օրը ցերեկով մեր աչքերին նայելով, կողմ է քվեարկում թուրք-ադրբեջանական ծննդատան արդյունք Շուշիի (շուշայի) հռչակագրին...
- որովհետև... (կարող եք ինքներդ շարունակել)
Այո՛, դոկտոր-պրոֆեսորս, մեր հավաքական կերպարն արժանի է այսօրվա իշխանությանը, որովհետև հլու-հնազանդ հետևելով սահմանադրական նորմերին, սպառում ենք մեր Հայաստան պետությունն ու պետականությունը...
... Իմ ու քո երեխաների Հայրենիքը...
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

