Մի տեսակ տիեզերական խաղաղություն է, չէ՞, իջնում, երբ հիշում եք, թե այս փուլում ով է Հայաստանի ղեկին
Կապիտուլյացիայի օրվանից անընդհատ կրկնում էի այն ծեծված ու բանալ միտքը, որ եթե չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով։
Բայց «հոգնել ենք քաղաքականությունից» ասելով, շատերը գերադասեցին հով լռվել՝ վստահ լինելով, որ բավական է «քաղաքականությամբ չհետաքրքրվել» և կյանքն ինքնըստինքյան հիասքանչ կդառնա։
Չէ՞ որ, ինչպես Կոելյոն է ասում, մեզ շրջապատող աշխարհը մեր մտքերի մարմնավորումն է, ու մեր պոզիտիվ մտածելուն հետևելու է Տիեզերքի բարիդրացիական արձագանքը։ «Հանգիստ լռվենք՝ քաղաքական աթոռակռիվներից հեռու, մարդա մեր cool տնգլիկներով զբաղվենք, մեր կառման չծանրաբեռնենք ավելորդ ստրեսով և անպայման կըմբոշխնենք խաղաղության դարաշրջանը»։
Լավն ա, չէ՞, Տիեզերքի արձագանքը։ Մի տեսակ տիեզերական խաղաղություն է, չէ՞, իջնում, երբ հիշում եք, թե այս փուլում ով է Հայաստանի ղեկին, ով է Հայաստանի գլխավոր հրամանատարը, պաշտպանության նախարարը և ԳՇ... ըըը... չէ՛, հո՛պ, ԳՇ պետ չունենք այս պահին։
Մի խոսքով, peace!
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

