Դուք այդ օրերին հիշո՞ւմ էիք ուկրաինացի հայտնի գործիչ, որն Արցախի մասին խոսեր
44-օրյա պատերազմի օրերին տեսնում էինք, թե ինչպես էին տասնյակ հայտնի ռուս գործիչներ խոսում ի պաշտպանություն Արցախի (իշխանուևթյուններին մի կողմ ենք թողնում)՝ բլոգերներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայտնի հաղորդավարներ, ռազմական գործիչներ։ Դուք այդ օրերին հիշում էիք ուկրաինացի հայտնի գործիչ(իրենց իշխանություններին էլ մի կողմ թողնենք), որը Արցախի մասին խոսեր։ Լավ չխոսեր, գոնե ձեր պես իր էջում Արցախի դրոշը փակցրած լիներ։
Սա իհարկե չի նշանակում, որ ես ուրախ եմ իրենց հետ տեղի ունենալիքով, բայց ես առնվանզ անտարբեր եմ իրենց մասով։ Թե մեր արյունը բան չարժեր, կամ գուցե մեզ թուրքն էր սպանում ու դա նորմալ էր։
Ես իրեն նաև չեմ էլ մեղադրում իրենց դիրքորոշման համար՝ մարդիկ իրենց շահերով են առաջնորդվել։ Դե մեզանից էլ մի նեղացեք, երբ հիմա մեր շահերի մասին ենք մտածում։
Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

