Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
3
Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ)

Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր

«Նա, ով տնօրինում է Արևելյան Եվրոպան, տնօրինում է Հարթլենդը: Նա, ով տնօրինում է Հարթլենդը, տնօրինում է Համաշխարհային Կղզին: Նա, ով տնօրինում է Համաշխարհային Կղզին, տնօրինում է աշխարհը»:
 
Հելֆորդ Մաքինդերի այս դասական դարձած աշխարհաքաղաքական բանաձևը շարունակում է պահպանել իր արդիականությունը:
 
Եվրասիական Հարթլենդում Ռուսաստանի շարունակական ամրապնդումը դրա դրսևորումներից է:
 
Չեզոքացնելով Թուրքիայից, իսկ իրականում՝ անգլոսաքսոնական աշխարհից եկող վտանգները Ղազախստանում՝ Մոսկվան դիրքավորվեց որպես Կենտրոնական Ասիայի առանցքային դերակատար՝ միաժամանակ ընդգծելով իր նշանակությունն այդ տարածաշրջանի երկրների ու Չինաստանի միջև հարաբերությունների կառուցման գործում (ի դեպ, նկատել ե՞ք, որ ղազախներից Ուկրաինայում ՌԴ գործողություններով ամենաշատը անհանգստացած են տապալված հեղաշրջման կուրատորները, այդ թվում՝ Կիևում գտնվող ղազախ նախկին պաշտոնյա ու օլիգարխ Աբլյազովը):
 
Ամրապնդվելով Արցախում՝ Մոսկվան դարձավ Կովկասի միակ իրական ակտորը: Առաջիկայում դա իր դրսևորումները կունենա նաև Վրաստանում, որտեղ թուրքական կապիտալը վերջին շրջանում սկսել է լուրջ անհարմարություններ զգալ (Նամահվանի ՀԷԿ-ի մեգանախագծի ձախողումը՝ դրան ապացույց), իսկ Բաքուն սկսել է զիջել Մոսկվային էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներով:
 
Նույն ռազմավարության ներքո է օրերս կայացել ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին հռչակագրի ընդունումը, որն իր մեջ որևէ ռիսկ չի պարունակում Հայաստանի համար: Հակառակը՝ դրանով իսկ Մոսկվան առնվազն բերում է Ապշերոնի սուլթանատը կանխատեսելիության դաշտ: Պատահական չէ ադրբեջանցի մի շարք փորձագետների վրդովմունքը հռչակագրի առթիվ:
 
Այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել նաև 2018 թ. օգոստոսին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, համաձայն որի կասպյան ավազանում կարող են գտնվել բացառապես կասպյան երկրների ռազմական նավերը: Սա ևս լուրջ առաջխաղացում էր Կասպյան-Կովկասյան տարածաշրջանում:
 
Այս ամենին զուգահեռ Մոսկվային հաջողվեց վերջնականապես իրեն ենթարկեցնել տարիներ շարունակ կոմպլեմենտարիզմով տառապող Բելառուսին, որն արդեն այսօր, տարբեր աղբյուրների համաձայն, ուղիղ մասնակցություն է ունենում ռուսական օպերացիային: Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս լոգիստիկան դառնում է կարևորագույն աշխարհաքաղաքական զարկերակ, եվրասիական Հարթլենդի գեոտնտեսական ողնաշարներից մեկը:
 
Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր: Դա ռուսական իդեոկրատիայի վերջնական նպատակներից է, որի ուղղությամբ Մոսկվան աշխատում է 2007 թ. Պուտինի Մյունխենյան ելույթից ի վեր:
 
Ձևավորվող աշխարհակարգն առանձնանալու է ուժային կենտրոնների կողմից հստակեցված ազդեցության գոտիներով: Արևմուտքի կրավորական կեցվածքը Ուկրաինայում ընթացող գործողությունների վերաբերյալ դրա դրսևորումներից է:
Ու սա ընդամենը այսբերգի գագաթն է:
 
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>