Երկրի տերե՞ր, թե՞ պերսոնա նոն գրատա
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ԵՐԿՐԻ ՏԵՐԵ՞Ր, ԹԵ՞ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ
Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն իրենց զգում են ինչպես իրենց հայրենիքում։ Նրանք գրառումներ են անում, թե Երևանն իրենցն է լինելու, պարսկական մզկիթն անվանում ադրբեջանական և որ իսկական տերերը շուտով կվերադառնան։ Ցանկացած երկրում, նման արտահայտություններ որևէ օտարերկրյա հյուր իրեն թույլ չէր տա, առավել ևս թշնամական պետության ներկայացուցիչ։ Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան տեղի ունենար, ապա տվյալ երկրի իշխանությունն այդ անձանց նվազագույնը կհայտարարեր որպես պերսոնա նոն գրատա և կարտաքսեր երկրից, իսկ Ադրբեջանում կկալանավորեին։ Ավելին, նրանք Ադրբեջանում այդպես պաշտպանված չեն, ինչպես «իրենց հայրենիքում»։ Նրանց դեմ բողոքի ցույցի դուրս եկած երիտասարդներին «հերոսաբար» բռնության է ենթարկում ադրբեջանցիների դաշնակից վարչապետի թիկնազորը։ Մի խոսքով, Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացումները շարունակվում են և արդեն կասկածից դուրս է, որ այս ամենը ապիկարության և հիմարության հետևանք չի, այլ․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

