Սամվել Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը մոտ օրերս կկազմվի
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական առաջին նիստի օրը շուտով կարող է հայտնի դառնալ։ «7օր»-ի հետ զրույցում նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը մասնավորապես տեղեկացրել է․
-Գործին ծանոթանալու համար պահանջված ժամկետը լրացել է։ Հիմա մեղադրական եզրակացությունը պետք է կազմեն, ուղարկեն, որ դատախազը հաստատի։ Դրանից հետո դատախազը գործը կուղարկի դատարան։ Հնարավոր է՝ այսօր կամ վաղն արդեն մեղադրական եզարկացությունն ուղարկեն։
Ավետիս Քալաշյանը գործի նյութերին ծանոթանալու համար 15 աշխատանքային օր էր պահանջել։ Սակայն, մեր հարցին, թե ինչ նոր հանգամանքներ է պարզել, փաստաբանը նպատակահարմար չգտավ մանրամասնել։
Ավելի վաղ Սամվել Բաբայանի մեղադրանքը փոխվել էր։ Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչում և գտնում է, որ բոլորն անհիմն առաջադրված մեղադրանքներ են։

