«Նիկոլի ուսապարկերն էլի խաբում են Ձեզ». Աննա Մկրտչյան
«Մեկ տարի առաջ 5000 հայ սպանած, 10.000 հայ խեղած, մինչ օրս գերիներին տանջամահ անող ադրբեջանցին անհայրենիք նիկոլի շնորհիվ Երևանում իրեն այնքան ապահով է զգում, որ լկտիությունը բավականացնում է հերքել Արցախի գոյությունը։ Փաստորեն Երևանում թուրքի ու նիկոլի ապահովության երաշխավորները նույն քանակությամբ անվտանգության աշխատակիցներն են։
Մեր արժանապատվության հերթական անգամ ոտնահարման համար նիկոլի հրամանով, որպես իբր հերթական մարդասիրական քայլ, կարող է արմեն մուրադյանին հանձնարարել «մարդասիրական» այցով ադրբեջանցիներին տանել զինվորի տուն ու սելֆի անել, որի ընթացքում ռուբեն բաբայանը կարող է տիկնիկային ներկայացում խաղալ։
Իրենց համար ինչ տարբերություն թուրքի ստրուկ պատգամավորների հետ կնկարվեն, թե հենց թուրք պատգամավորների։
Հ. Գ. Հարգելի՛ հայրենակիցներ, նիկոլի ուսապարկերն էլի խաբում են Ձեզ։ Ասում են՝ «Եվրանեսթ»-ի ԽՎ-ի օրակարգում չեն կարող փոփոխություն անել ու ներառել թուրք-ադրբեջանական վայրագությունների մասին հարցը։ Ստի լավագույն ապացույցն այն է, որ մի գիշերվա մեջ ավելացվել է ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցը»։
Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

