ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱ՞Ն
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱ՞Ն
Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել և հետախուզում հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Սա հերթական հակահայկական դրսևորումն է Հայաստանի վարչապետ կոչեցյալի «բարեկիրթ» գործընկերոջ կողմից։ Մեկ օր սպասեցի, հուսով, որ Հայաստանը պաշտոնապես կարձագանքի այդ որոշմանը։
Բայց, ոչ միայն պաշտոնական հայտարարություն չեղավ, այլև վարչապետ կոչեցյալը նույն օրն ընդունում է ադրբեջանցի պատգամավորներին, քպ-ական ողորմելիների կողմից շարունակում են հնչել «խաղաղություն, խաղաղություն» աղոթքներն ու աղերսներն առ Ալիև։
Սկսում ես մտածել, որ հայ-թուրքաադրբեջանական բանակցություններում հայկական կողմն էլ իր նախապայմաններն է դրել և դրանցից մեկն էլ հենց նախկին նախագահների դեմ քրեական գործեր հարուցելն է։
Հ․Գ․ Հուսով էի, որ գոնե քաղաքական բոլոր ուժերն, անկախ միմյանց, այդ թվում երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ վերաբերմունքից դատապարտող հայտարարություններով հանդես կգան, չէ՞ որ սա վեր է անձնական հարցերից և վերաբերում է բոլորիս արժանապատվությանը։Թե՞ շատ «գործիչներ» ցնծում են, ինչպես ներքուստ ցնծում էին Արցախի կորստով և պաշտպանում պարտության հեղինակ ողորմելուն։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

