Արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն․ Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Տևական ժամանակ է՝ ինչ բարձրաձայնում եմ ներազգային ՌԱՍԻԶՄԻ մասին։ Սակայն որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով («Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը»): Ինչու՞։ Որովհետև արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը՝ քպ-ն։ Եվ ահա այսօր մի թունդ նիկոլական կատարել է արցախահայերի նկատմամբ ակնհայտ թշնամություն քարոզող գրառում (հղումը՝ ստորև), որը հավանել է, օրինակ, քպ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։ Վստա՛հ եղեք. քրգործ չի հարուցվելու։ Մինչդեռ քրգործեր են հարուցվում այն մարդկանց հանդեպ, ովքեր նիկոլ փաշինյանին անվանում են օրինակ «թափթփուկ» կամ «համբալապետ»։ Ահա այսպիսի «ժողովրդավարության առաջընթաց»։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

