Գնահատելով իրավիճակը՝ ժամանակի ղեկավարները հասկացան, որ եթե չեն ուզում հաշտվել իրավիճակի հետ և նպատակ ունեն հետ բերել կորցրածը, պետք է գտնեն դաշնակից
Ադրբեջանը պարտվեց Արցախի առաջին պատերազմում և թեև Թուրքիան ոչնչով չէր օգնել այդ պետությանը, ամեն դեպքում ո՛չ հակաթուրքական հիստերիա սկսվեց, ո՛չ էլ հակաթուրքական քարոզ։
Ճիշտ հակառակը։ Գնահատելով իրավիճակը՝ ժամանակի ղեկավարները հասկացան, որ եթե չեն ուզում հաշտվել իրավիճակի հետ և նպատակ ունեն հետ բերել կորցրածը, պետք է գտնեն դաշնակից։ Համարեցին, որ այդպիսի դաշնակից կարող է լինել Թուրքիան և արդեն 1995թ. Նախիջևանում սկսեցին կառուցել շատ բացահայտ ուղերձ պարունակող Քազիմ Կարաբեքիրի մզկիթը, որն այսօր մարդկանց մեջ ավելի շատ հայտնի է «Թուրքական մզկիթ» անունով։
20 և ավել տարիներ աշխատեցին հետևողական, և եթե 2020թ. Թուրքիայի ԳՇ-ն Ադրբեջանի հետ համատեղ իրականացրեց «Մեկ հայրենիք» (Tək Vətən) գործողությունը և փոխեց ստատուս-քվոն, դա ոչ միայն օդից չէր ընկել, ոչ միայն Թուրքիայի պարզ ծավալապաշտությամբ չէր պայմանավորված, այլև ի մեծի մասամբ Ադրբեջանի քաղաքական վերնախավի կատարած 25 ամյա աշխատանքի արդյունքն էր։
Համբերեցին 26 տարի, իսկ Հաֆեզն ասում է «քարը սուտակ կդառնա համբերության ճանապարհին» (سنگ لعل شود در مقام صبر)։
Իսկ ի՞նչ ենք ուզում անել մենք։ Ո՞րն է մեր նպատակը։
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

