Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ)
5
Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին Ահազանգ՝ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից Փաշինյանի համար վերընտրվելը կյանքի հարց է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Ասա՝ ով է քո անվտանգության երաշխավորը, ասեմ, թե ով ես դու «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին» Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը րոպեներ առաջ հայտնաբերվել է Ռուսաստանում «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ «Որ 283 հոգանոց ցուցակ ես հրապարակել, քանի՞սն է պատգամավոր դառնալու»․ Ոսկան Սարգսյան Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Վաղարշապատում Նիկոլն ու իր սրտի քաղաքապետը նույն մանկապարտեզը երկու անգամ են վերաբացել (տեսանյութ) ՔՊ-ն գլուխ է գովում, թե խաղահրապարակներ է կառուցում, փոքրիկ երևանցիները խաղահրապարակ են խնդրում (տեսանյութ) Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին

Կարևորում եմ Գիրք նվիրելու տոնը և ցանկանում եմ, որ մեր հասարակությունը` երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, որ մանկավարժները հորդորեն գիրք կարդալ. Ա. Թաթոյան

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը դասական գրականության երկրպագու է, սիրում է ընթերցել Լև Տոլստոյի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի և այլ մեծանուն հեղինակների ստեղծագործությունները: Թաթոյանը նշում է, որ գրողին հասկանալու, տվյալ ժամանակաշրջանի և երկրի առանձնահատկությունները լիարժեք պատկերացնելու համար անհրաժեշտ է գրքերը բնագրով կարդալ:

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցն Արման Թաթոյանի հետ զրուցել է գրքի, գրականության, տոնի կարևորության մասին:

-Ինչպես ասել է Եղիշե Չարենցը` գրքերի աշխարհը տիեզերք է անեզր: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն գիրքը, գրականությունը:

-Գրականությունը նոր գիտելիքի աղբյուր է, աշխարհը ճանաչելու միջոց է: Այն հնարավորություն է տալիս հասկանալ, սովորել, տեղեկանալ, նոր զգացմունքներ, հույզեր ապրել: Գրականության միջոցով են զարգանում մարդու պատկերացումներն աշխարհի մասին հատկապես, երբ գիրքը հարուստ է տարբեր կերպարներով: Սիրում եմ այնպիսի գրականություն, որը թույլ է տալիս պատկերացում կազմել կոնկրետ ժամանակաշրջանի առանձնահատկությունների մասին: Հետաքրքիր է` գրականության շնորհիվ երբեմն ճանաչում ես ինքդ քեզ, երբ տարբեր կերպարներ ես ուսումնասիրում, փորձում ես հասկանալ նրանց և բացահայտում ես քեզ: Հարց ես տալիս, թե դու ինչպես կվարվեիր այս կամ այն իրավիճակում, համաձա՞յն ես հերոսի հետ, թե՞ ոչ: Գրականությունը մտածելու արվեստ է սովորեցնում, որովհետև, ընթերցելիս վիճում ես կերպարների հետ, և երկխոսություն է սկսվում գրողի հետ:

-Տարբեր պաշտոնյաներ երբեմն խոստովանում են, որ ժամանակի սղության պատճառով հիմնականում մասնագիտական գրականություն են ընթերցում: Դուք ի՞նչ գրքեր եք նախընտրում կարդալ`գեղարվեստական, փաստավավերագրական, թե՞…

-Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» գիրքը շատ եմ սիրում նախ պատմական նշանակության, հետո էլ կերպարների բազմազանության համար: Եթե չեմ սխալվում, մոտավորապես 550 կերպար կա վեպում, և այն ներկայացնում է ռուսական հասարակության պատմությունը, յուրահատկությունները: Կարևոր է ըմբռնել գլխավոր իմաստը. հեղինակի նպատակը հենց  պատերազմը կամ խաղաղությունը ներկայացնելը չէ, այլ հասարակական ընկալումները: Տոլստոյը կարևորում է հասարակությունն ու ասում, որ անհատը չպետք է  հակադրվի հասարակությանը, որ նա ընդամենը հասարակության մաս է: Իսկ Բայրոնը, Լերմոնտովը, Պուշկինը կենտրոնանում են անհատի վրա և անհատապաշտական տրամադրություններ են հաղորդում: Պատահական չէ, որ բայրոնիզմը համարվում է եվրոպական գրականության ռոմանտիկ ուղղություններից մեկը: Նա խոսում է անհատի մասին, նրա հիասթափությունների և նրա` հասարակության հետ հակադրության մասին: Բայրոնից ոգեշնչվել է Լերմոնտովը` ներկայացնելով անձի ու հասարակության հակասությունները, երբ անհատը հիասթափվում է և փորձում հասկանալ, թե ինչպես է հնարավոր լուծել խնդիրը: Նույնը Պուշկինի դեպքում էր, բայց վերջինս, ի տարբերություն Լերմոնտովի, կեսուրախ մարդ էր, և, ինչպես ընդունված էր այդ դարաշրջանի ռուսական գրականության մեջ, կենսախինդ գրողների համար այնքան էլ ընկալելի չէին բայրոնիզմի գաղափարները:

Սիրում եմ գրքեր, որոնցում վառ արտահայտված են աշխարհընկալումների առանձնահատկությունները: Մեծ գրողները ոչ թե ինչ-որ փոքր իրադարձություն նկարագրելու խնդիր են դնում իրենց առաջ, այլ ձգտում են մեծ իմաստ հաղորդել ստեղծագործությանը` հիմնվելով մարդու գաղափարների, հույզերի, ժամակաշրջանի վրա: Վերոնշյալ գրողներին շատ բարձր եմ գնահատում, որովհետև նրանց ստեղծած գեղարվեստական գրականության շնորհիվ ավելին ես իմանում, քան պատմության գրքերի: Քսաներորդ դարասկիզբը հրաշալի ներկայացվում է Սերգեյ Եսենինի գործերում, որը լիրիկական ստեղծագործությունների փայլուն հեղինակ է:

-Ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն ասել է, որ պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: Հանդիպե՞լ եք նման գրքի:

-Կառանձնացնեմ «Պատերազմ և խաղաղություն»-ը: Գիրքը հնարավորություն է տալիս հասկանալ մարդկանց տարբերությունները: Այն դրական կերպարների վրա է հիմնված: Եթե ուշադրություն դարձնեք Տոլստոյի գրականությանը, կտեսնեք, որ նա բացասական կերպարների վրա չի կենտրոնանում. դա ճիշտ գրականություն է երիտասարդների համար: Ինձ համար էական էր հասկանալ բարձրաշխարհիկ կյանքի յուրահատկությունները: Իրադարձությունները ծավալվում են Սանկտ Պետերբուրգում. հետաքրքիր էր ծանոթանալ արքունական  ներկայացուցիչներին, որոնք պատվաբեր էին համարում ֆրանսերեն խոսելը, ֆրանսիական մշակույթի ազդեցությունը ցույց տալը, իսկ մյուս կողմից` ռուսական հասարակության հմայքը: Գիրքն աշխարհընկալման առումով ինձ համար շատ կարևոր էր:

Էական է նաև այն, թե ինչ լեզվով ես կարդում գիրքը: Կարծում եմ` պետք է կարդալ բնագիրը, տվյալ հեղինակի լեզուն, ոգին ընկալելու համար: Թարգմանությամբ հաճախ հնարավոր չէ լիարժեք փոխանցել գրողի զգացողությունները: Բայրոնի գործերը պետք է կարդալ անգլերեն, Պուշկինի ստեղծագործությունները` ռուսերեն, իսկ Սևակինը` հայերեն: Գրականության աշխարհը հասկանալու համար արժե լեզու սովորել:

-Կա՞ն գրքեր, որոնք միշտ ձեր սեղանին են:

-Շատ եմ հավանում Նիկոլայ Գոգոլի գործերը: Հետաքրքիր են նրա «Ռեվիզոր»-ը, «Տարաս Բուլբա»-ն: Սիրում եմ Տարաս Շևչենկոյի գրքերը: Հայ հեղինակներից ինձ գրավում են Նար-Դոսի ստեղծագործությունները: Կարծում եմ` գիրքը շատ լավ միջոց է ճանաչելու աշխարհն ու ինքդ քեզ: Գիրքը մարդու ձևավորման գործում մեծ դեր կարող է խաղալ:

-Ի՞նչ կասեք Դեյլ Քարնեգիի կամ մոտիվացնող գրականության մասին, որը շատ տարածված է:

-Քարնեգիի գրեթե բոլոր գրքերն ընթերցել եմ: Այն հեշտ է տրվում մարդուն, բայց երիտասարդների համար է: Նրա գրքերը հատկապես կարող են կարևոր լինել այն մարդկանց համար, որոնք նոր են մուտք գործում կյանք, որովհետև նա սովորեցնում է, թե ինչպիսին է պետք լինել օտարների միջավայրում, ինչպես գրավել մարդկանց, չնեղացնել, հասկանալ նրանց: Քարնեգին ասում է, որ մարդու համար ամենակարևոր բանն իր անունն է: Ես հաճախ եմ ասում, որ այս կամ այն հայտարարության մեջ ընդգծեն մարդու անունը, որովհետև դա իրապես կարևոր է. անունը հենց մարդն է:

-Փետրվարի 19-ին Հայաստանում նշում ենք Գիրք նվիրելու օրը: Որքանո՞վ եք կարևորում այդ տոնը, որը ևս մեկ անգամ հիշեցնում է գրքի կարևորության մասին և ի՞նչ գրքեր եք նվիրելու ձեր մտերիմներին:

-Հիմա բավականին բարդ ժամանակաշրջան է: Ցավոք, գիրք կարդալը կամ ուսումնասիրելը, գրքի միջոցով աշխարհը ճանաչելը դարձել է ոչ պոպուլյար: Նկատել եմ, որ ֆիլմերն են ասես փոխարինում գրքերին: Ըստ իս` գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը երբեք չի կարող փոխարինել գրքին, որովհետև ռեժիսորն անպայման իր մոտեցումն էլ է առաջարկում կինոնկարում, և գրքի անաղարտությունը կորում է:  Կարևորում եմ Գիրք նվիրելու տոնը և ցանկանում եմ, որ մեր հասարակությունը` երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, որ մանկավարժները հորդորեն գիրք կարդալ: Յուրաքանչյուրս պետք է հիշի, որ գրքերի օգնությամբ ճանաչում ենք աշխարհն ու ինքներս մեզ, և դրանք օգնում են մեր զարգացմանը:

Գիրք նվիրելու օրը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>