Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) Ադրբեջանական բենզինի հակառակ կողմը Ի՞նչ էի անում. Կարե՛ն Դուրգարյան, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից. տեր Վրթանես
26
Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ. քննարկում Մենք լուրջ դաշնակիցներ կարող ենք ունենալ, ի դեմս Ռուսաստանի, նաև ԱՄՆ այսօրվա վարչակազմի. Բոզոյան Պատերազմ Արցախում
Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Մանուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) ՀԺՄ-ն իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում վերականգնել «Ժողովուրդ» թերթի լրագրողների ԱԺ հավատարմագրումը Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան Կալանավայրերում հայտնվողների նոր անունների ցանկեր են ներկայացնելու. Արմենուհի Կյուրեղյան Կառավարությունը լուծարեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը ՔՊ-ի բեռնաթափած Երևանը (տեսանյութ) Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին Արսեն Ղուկասյանը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ Փաշինյանը թուրքական պատմագրության թեզերն է առաջ տանում. քաղաքագետ Պառլամենտից մինչև փողոց. ՀՀԿ-ն կլինի պայքարի ամենավտանգավոր կետերում. Հայկ Մամիջանյան Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան Հայաստանում խոսքի ազատության և եկեղեցու հալածանքներն անթույլատրելի են․ Premier Christian News Հռոմի պապ Լևոն 14-րդին կոչ են արել պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար․ The Christian Post Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Ադրբեջանական բենզինի հակառակ կողմը Ի՞նչ էի անում. Կարե՛ն Դուրգարյան, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից. տեր Վրթանես Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին մասնակցողները շիրիմներ են անարգում և ոտքով հարվածում են Մայր Տաճարի դռանը (տեսանյութ) ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի ՔՊ ցուցակով առաջադրվելու համար Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Փաշինյանը փորձում է ավարտին հասցնել Ալիև-Փաշազադեից եկող հրահանգը․ Անի Կարապետյան Եկեղեցական «Շողակաթ» TV-ն հեռարձակող ՓԲԸ-ն կլուծարվի. որոշում. «Ժողովուրդ» Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

Դեմոկրատական արժեքների պաշտպանությու՞ն, թե՝ պարզ շահ․ Կարեն Ճշմարիտյան

Ինչպիսի ընթացք է բազմաթիվ տարածաշրջաններում և երկրներում։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյան ֆեյսբուքյան իր էջում.

«1. Զինված հակամարտությունների հրահրում, դրանցում ահաբեկչական խմբերի ներգրավում, և միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառում։

2. Պետությունների տարածքային ամբողջականության խաթարում, ազգերի ինքնորոշման իրավունքի ոտնահարում, և նոր ցեղասպանությունների իրագործման բացահայտ կոչեր։

3. Բացահայտ նացիստական շարժումների կազմավորում, և ֆաշիստական հռետորաբանության կիրառում։

4. Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակումներ և ոտնահարումներ, այդ թվում՝

- քաղաքական այլախոհության սահմանափակումներ և քաղաքական հետապնդումներ ու խոշտանգումներ,

- սեփականության իրավունքի սահմանափակումներ և ոտնահարումներ,

- խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ և ոտնահարումներ,

5. Մամուլի ազատության ու գործունեության իրավունքի սահմանափակումներ և ոտնահարումներ։

6. Ընտրական իրավունքի ոտնահարումներ, ընտրությունների արդյունքների կեղծում, և հետընտրական բռնություններ։

Այս ամենի բացահայտ գոյության պայմաններում՝

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ՝

դեմոկրատիայի առաջամարտիկ հռչակված երկրների, դրանց միությունների, նաև մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ քար լռություն, ոչ մի դատապարտող հայտարարություն, և ոչ մի օբյեկտիվ գնահատական։ Ավելին, շատ հաճախ՝ իրողություններին անհամարժեք, և նույնիսկ պետությունների ղեկավարների, կամ միջազգային կազմակերպությունների մակարդակով վերը նշված երևույթները խրախուսող գնահատականներ։

Տրամաբանական եզրահանգումը միակն է։

Դեմոկրատիայի տարածման առաջամարտիկները շատ հաճախ չեն պաշտպանում այդ հասկացությունը ձևավորող արժեքները, այլ հակառակը՝ անտեսում, քաջալերում ու պաշտպանում են այդ նույն արժեքների ոտնահարումներն ու ոչնչացումը, եթե դա է պահանջում իրենց աշխարհաքաղաքական, ազգային ու պետական շահը։ Սա նշանակում է, որ այդ նույն պետությունների և կազմակերպությունների հայտարարություններն ու գործողությունները իրականում պայմանավորված են ոչ թե «… վեհ, մնայուն ու հաստատուն» հռչակված գաղափարական հիմքերի պահպանման հրամայականով, այլ բացառապես իրենց աշխարհաքաղաքական, ազգային, պետական, կամ նույնիսկ՝ ինչ-որ գործարար շահերով։

Դա է պատճառը, որ հաճախ խրախուսում են դեմոկրատիայի տարրերի բացահայտ ոչնչացումը, և դրան հակառակ՝ դեմոկրատական զարգացման ուղով ընթացող երկրների վերաբերյալ մեծ աղմուկ են բարձրացնում, եթե նրանցում հայտնաբերում են նույնիսկ ամենաչնչին շեղումը։

Նրանք շատ հանգիստ կարող են բռնապետությունը որակել որպես դեմոկրատիա, իսկ դեմոկրատիան, որպես բռնապետություն, եթե դա է պահանջում իրենց շահը։

Սա այն է, ինչ քաղաքագետներն անվանում են «ռեալ պոլիտիկ»։

Այս առումով որևէ բանաձևի, կամ հայտարարության առումով զարմանալու ոչինչ չկա, որովհետև Հարավային Կովկասն ու Հայաստանը միակը չեն, ոչ առաջինն են, ոչ էլ՝ վերջինը։ Եվ քանի դեռ Հայաստանը «…դեմոկրատիայի փայլող աստղ է…» (ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի ներկայացուցչի ձևակերպումն է), ապա շատ հավանական է, որ Ադրբեջանն ու Թուրքիան էլ որակվեն, որպես «դեմոկրատիայի խորհրդանիշներ…»։

Այդպես է եղել միշտ, և այդպես է լինելու հավետ…

Հետաքրքիրն ու զավեշտալին կլինի հետագայում, երբ այդ նույն դերակատարները Հայաստանում կփորձեն սահուն անցում կատարել հին ու բարի ժամանակների իրենց հատուկ հռետորաբանությանն ու գործելակերպին, և որևէ աննշան շեղման առիթով կփորձեն աղմուկ բարձրացնել։

ՀԳ

«Դեմոկրատիա»-ն ամենևին էլ «ժողովրդավարություն»-ը չէ։

Սա մոլորություն է, որը միգուցե հայերեն ոչ ճշգրիտ թարգմանության հետևանք է։

ՀԳ ՀԳ

Ի միջ այլոց, շատերը նկատած կլինեն, որ անգլերենում «ուժ» և «իշխանություն» հասկացությունները միևնույն բառով են արտահայտվում` «Power», որն առաջնահերթ միարժեք և շատ ուղղակի նշանակում է «Ուժ»»,- գրել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan