Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա
22
Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Պատերազմ Արցախում
Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան

Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հետևանք է:

Այս եզրահանգման համար հիմք են ծառայել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենից ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պարզաբանումները, դրանց բովանդակային կրկնությունները, շահարկող շեշտադրումներն ու համադրված վերլուծությունները:

Հատուկ ընդգծում ենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը ոչ միայն չլուսաբանելու, այլ նաև վարկաբեկելու նպատակային քաղաքականություն:

Խոսքը, մասնավորապես, միևնույն հաղորդավարի վարած մի քանի հաղորդումների մասին է, որոնց ընթացքում նա հնչեցնում է ոչ թե հարցեր, այլ տալիս է ակնհայտ միակողմանի, մասնագիտական որևէ հիմնավորում չունեցող գնահատականներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ. ցուցադրելով ակնհայտ տպավորություն, որ ամենից շատ ինքն է Պաշտպանի մշտադիտարկման օբյեկտիվ արդյունքների ծանր ազդեցության տակ:

Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հարցման պատասխանում Հանրային հեռարձակողի խորհուրդը փորձել է մանիպուլացնել ժամանակահատվածը և աղավաղել է իրականությունը՝ նախկին հրապարակումները ներկայացնելով` որպես Պաշտպանի գործունեության պատշաճ լուսաբանում այն դեպքում, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը և եզրահանգումները վերաբերել են կոնկրետ ժամանակաշրջանի՝ 2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2 ու այս պրակտիկան շարունակվում է:

Երկրորդ, Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության առիթ դարձավ նաև fip.am-ի «Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով» վերտառությամբ կարևոր հրապարակումը. այստեղ ուղիղ շեշտադրված է փաստը, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից մեկը՝ նախորդ գումարման ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի ամուսինն է:

Ստացվում է՝ «վերադաս» և «ենթակա» պաշտոնյաներն ընտանիքի անդամներ են:

Ընդ որում, հենց Վ.Թևոսյանն էլ մասնացել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցի քննարկմանն ու պատասխանի կազմմանը, որ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը: Այսինքն` ամուսինը մասնակցել է իր կնոջ ղեկավարած միավորի (մարմնի) կողմից ՀՀ օրենսդրությունը խախտելու, կողմնակալ լինելու, մարդու իրավունքները խախտելու մասին հարցի քննարկմանը:

Ակնհայտ է, որ այստեղ գոյություն ունի շահերի բախում, և ակնհայտ առաջացնում է «Լուրեր» հաղորդման կողմնակալության հարց:

Ավելին, սա իրական գործոն է, որ կասկածի տակ է դնում Հանրային հեռարձակողի խորհրդի անկողմնակալությունն առհասարակ. սա լուրջ հարց է առաջացնում, թե շահերի ակնհայտ բախման այս պայմաններում ինչպես է ապահովվում ՀՀԽ-ի լիազորությունների պատշաճ կատարումը:

Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանն էլ Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում տեղադրված է ողջ խորհրդի անունից, հետևաբար նշանակում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանի կազմմանը մասնակցել և որոշումը կայացրել են խորհրդի բոլոր անդամները, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Վ.Թևոսյանը։  

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պատասխանից ակնհայտ է, որ նա չի տիրապետում իր ղեկավարած հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման աշխատանքային սկզբունքներին. սա այն դեպքում, երբ ինքը մասնագիտությամբ լրագրող է և ունի լրատվական բնույթի հաղորդումներում աշխատելու երկարամյա փորձ:

Ըստ այդմ, հանրությանը ներկայացնում ենք հիմնական նշանակության մի քանի հարցադրում (ընդամենն օրինակներ), որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել:

1. Ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման պահանջ ունեցող «Լուրեր»-ի թողարկումը բացահայտ միակողմանիորեն եթեր է հեռարձակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն ակնհայտ անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։

2. Ինչպե՞ս է ստացվել, որ 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:

3. Ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքներին, ադրբեջանական խախտումներին ոչ միայն անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում, այլ հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակն ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, օրինականացնում են ադրբեջանական հանցավոր արարքները: 

Որևէ նյութում անդրադարձ չկա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

4. Ինչպե՞ս է հիմնավորվում, որ հատկապես արգելափակված է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունների լուսաբանումը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխաններում առկա են նաև ձևակերպումներ, որոնք շատ ավելի են հարցեր առաջացնում, քան պարունակում են պատասխաններ:

Օրինակ՝ մի դեպքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշում է. «Որևէ միտում չկա մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները կամ գործունեությունը չլուսաբանելու, եթե այդպիսի լուսաբանման վերաբերյալ կա հանրային պահանջ և համագործակցության ցանկություն Ձեր կողմից», իսկ մեկ այլ հատվածում ավելացնում. «Իսկ կոնկրետ Ձեր գործունեությանը և Ձեզ անդրադարձ կատարվել է մի շարք դեպքերում, երբ այդպիսի լուսաբանումը կարծել ենք պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար»։

Օբյեկտիվ դիտողի մոտ ակնհայտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կամ ի՞նչ չափանիշով են Հ1-ում գնահատում, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ո՞ր հայտարարությունը «պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար» և որը չունի։

Ավելին, օրվա լուրերը կամ եթեր հեռարձակվող թեմաները որոշելու հարցում Հանրային հեռուստաընկերության համար, որը ՀՀ կառավարության հիմնադրած հանրային հեռարձակող է, «կարծել»-ը չի կարող օբյեկտիվ չափանիշ լինել: 

Կամ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է որոշվում հանրային պահանջը կամ համագործակցության ցանկությունը. հատուկ ընդգծում ենք, որ նախորդող գրեթե 5 տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ լուսաբանումն իրականացվել է բարեխղճորեն և բազմակողմանի, ուստի բացառիկ են եղել են դեպքերը, երբ Պաշտպանի աշխատակազմի համապատասխան բաժինը դիմել է այս կամ այն հարցը լուսաբանելու խնդրանքով։

Մեկ այլ դեպքում էլ և´ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, և´ Հանրային հեռարձակողի խորհուրդը լրատվական թողարկումները համեմատության մեջ են դնում Հանրային հեռուստաընկերության այլ ձևաչափի հաղորդումների հետ՝ փորձելով հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների չլուսաբանումը քողարկել հեռուստատեսային այլ ֆորմատների հաղորդումներում դրանց անուղղակի անդրադարձով. այսինքն՝ կրկին Պաշտպանի հաստատության դիրքորոշումները շրջանցելով:

Նախ, բոլորի համար պարզ է, որ մարդիկ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջնային տեղեկություններ են ստանում գլխավորապես լուրերի միջոցով, այլ ոչ թե այլ ձևաչափերի հեռուստահաղորդումների։ Դրանից բացի, հատուկ ընդգծում ենք, որ այդ ոլորտների հարցերի զգալի մասում Մարդու իրավունքների պաշտպանը տվյալների բացառիկ աղբյուր է, այլընտրանք ապահովող սահմանադրական հաստատություն՝ որպես շատ հարցերում առաջնային աղբյուր և դա պայմանավորված է հաստատությանը Սահմանադրությամբ ու միջազգայնորեն վերապահված երաշխիքներով (oրինակ՝ անարգել այցեր ցանկացած հաստատություն ցանկացած ժամի)։

Հատուկ ընդգծում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում, այստեղ հարցն ինստիտուցիոնալ է. անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, տեղի է ունենում ՀՀ օրենսդրության ոտնահարում, որ դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։

Ստացվում է` այս եղանակով «դաս» է տրվում երկրում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Հետագայում վերականգնվելու դեպքում անգամ միևնույնն է` սա թողնելու է իր անվերականգնելի հետքը:

Այսքանով համարում ենք այս թեմայի հրապարակային արձագանքը սպառված. այս հայտարարությունը ևս կուղարկվի միջազգային կազմակերպություններին երկրում խոսքի ազատության վիճակն ու այլակարծության խրախուսումը գնահատելիս հաշվի առնելու, հետագայում մարդու իրավունքների և օրենսդրության նման խախտումները կանխելու համար:

Արման Թաթոյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>