Ա՛Յ ՔԵԶ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
Ա՛Յ ՔԵԶ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ
Պարզվում է տարաբնույթ «քաղաքագետ-պատմաբաններ» մեծն Գարեգին Նժդեհին համեմատում են Ժիրայր Սեֆիլյանի հետ, որպես Նժդեհի գործի շարունակող։ Հիշեցում․ Գարեգին Նժդեհը կազմակերպեց Սյունիքի ինքնապաշտպանությունը և նրա անձնուրաց պայքարի շնորհիվ այն մնաց Հայաստանի մաս։ Իսկ Ժիրայր Սեֆիլյա՞նը․․․Նա «հերոսաբար» կազմակերպեց արշավ դեպի ազատագրված Արցախ, իսկ երբ Արցախը հանձնում էին, մատը մատին չտվեց։
Այս առիթով հիշեցի Եղիշե Չարենցի մի անտիպ բանաստեղծություն։ Խորհրդահայ միջակ բանաստեղծներ Վահրամ Ալազանը և Վաղարշակ Նորենցը իրենց համարում էին արևմտահայ տաղանդավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանի և Միսաք Մեծարենցի գործերի շարունակողները։ Ահա այդ մասին է Չարենցի քառատողը․
Ո՛վ Վարուժան, Մեծարենց,
Ի՞նչ եք կերել ձեր կյանքում,
Որ Ալազան ու Նորենց,
Որոնում են ձեր քաքում։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

