Ադրբեջանում սարսափում են գունավոր հեղափոխությունից
Դիտել նաև
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ադրբեջանում սարսափում են գունավոր հեղափոխությունից
Ադրբեջանի իշխանությունը շատ վախեցած է այդ երկրում գունավոր հեղափոխության հեռանկարից։ Գունավոր հեղափոխության հաղթանակի դեպքում Ալիեւների դինաստիան կկորցնի տասնամյակներով տիրած իշխանությունը, այդ երկիրը, գունավոր հեղափոխություն տեսած Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի նման, տարածքային կորուստներ կունենա։ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական խոսափող հանդիսացող ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանում մեծ թափով ընթանում է գունավոր հեղափոխության նախապատրաստությունը, դրանում ակտիվ մասնակցություն են ունենում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ունեցող, ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող NED-ը (ԱՄՆ ազգային ժողովրդավարության հիմնադրամ), Freedom House-ը եւ չեխական PIN կազմակերպությունը։ Այդ կազմակերպությունները 2021թ․ դեկտեմբերի 10-ին Բելգրադում խորհրդակցություն են անցկացրել Ադրբեջանում իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի երիտասարդ ակտիվիստների առաջ խնդիր է դրված բարձրաձայնել Ադրբեջանում առկա սոցիալական հիմնահարցերը՝ իշխանության անկարողությունը Արցախում տեղի ունեցած պատերազմի մասնակիցների, պատերազմի հաշմանդամների, զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու, գործազրկության մեծ չափերը, բնակչության շատ խավերի եկամուտների նվազումը, ազգային փոքրամասնությունների իրավունքների ճնշումը, սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունքը։ Համակարգողների միջոցով կարճ ժամանակում ստեղծվել են տասնյակ կազմակերպություններ եւ հարթակներ, որոնք միավորել են ադրբեջանական երիտասարդության բողոքավոր զանգվածին։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

