«Զինվորը 9 ամիս առաջ անհետացել է»․ Ոսկան Սարգսյան
«Զինվորը 9 ամիս առաջ անհետացել է Նոյեմբերյան խոշոր համայնքի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Մկրտչյանը 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, այդ օրվանից նրա մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Ն․ Մկրտչյանի մասին տեղեկություն չունի նաև զինվորական հրամանատարությունը, նրա անունը չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակներում, Ն․ Մկրտչյանը մարտական գործողությունների չի մասնակցել:
2021թ․ հուլիս ամսին հարուցվել է քրեական գործ, Ն․ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դասալքության համար, ռազմական ոստիկանության կողմից հայտարարվել է հետախուզում: Կողբ համայնքի նախկին ղեկավար, Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը հայտնեց, որ Ն․ Մկրտչյանի ծնողները ամուսնալուծված են, Նորիկն ունի քույր։ Ա․ Աղաբաբյանն ասաց, որ ինքը շատ է զբաղվել Ն․ Մկրտչյանի խնդրով, զրուցել է նրա հրամանատարների, ծառայակիցների, զինվորական քննիչների հետ, սակայն որոշակի ոչինչ չի պարզել, անհետանալու օրը Ն․ Մկրտչյանը սահմանապահ հենակետ չի հասել»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

