Պարզունակությու՞ն, թե «կառուցողականություն»
ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Ընդդիմադիր երեք պատգամավորներ հանդես են գալիս խիստ «կառուցողական» օրենսդրական նախաձեռնությամբ՝ քրեականացնել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները։ Ծափահարություններ․․․Հարգելի ընդդիմադիր գործիչներ, ենթադրենք ձեր նախագիծն ընդունվեց և դարձավ օրենք։ Հետո՞․․․Հետո , ենթադրենք , բռնապետիկը, կամ որևէ քպ-ական ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի ինչ-որ գյուղ, տարածք ադրբեջանական է։Եվ ի՞նչ․․․Պա՞րզ է, չէ, որ եթե նույնիսկ այն բռնապետիկը չի ասել, ապա այն ասվել է նրա ցուցումով։ Եվ ի՞նչ եք կարծում, բռնապետիկի գրպանային ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատախազությունը քր․ գործե՞ր են հարուցելու։ Չեմ կարծում, որ դուք այդքան պարզունակ մտածողություն ունեք։Ուղղակի, չունենալով դիմադրության շարժում իրականացնելու ոչ ծրագիր, ոչ կամք, զբաղվում եք «կառուցողական» գործունեությամբ։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

