ՀՀ մի քանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում է ձյուն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

