Իժի ծնունդներին. Տեսանյութ
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ԻԺԻ ԾՆՈՒՆԴՆԵՐԻՆ
•Այս երգը «նվիրվում է» Կապանի ու առհասարակ Սյունիքի տեղական կոլաբորացիոնիստական վերնախավին՝ որպես մելիք Ֆրանգյուլի ու տեր Ավետիսի իժածին հետնորդներ։
«Yada düşür Aşağı-Yuxarı Girətağı // Մտքիս են Ներքին ու Վերին Գիրաթաղերը,
Qanlı Zəmi, Qaraçimən yaylağı // Ղազանչիի դաշտն ու Դիցմայրիի արոտները։
Bir tərəfdən Gödəkli cənnət bağı // Մի կողմից էլ՝ Բարգուշատն ու Վարդավանքը։
Gül çiçəkli, gülüstanımsan Qafan // Վարդածաղիկ վարդաստանս ես, Կապա՛ն»։
•Իժի ծնունդների աչքը լույս․ կապանյան այս տարածքներից Ղազանչիի դաշտն արդեն թշնամու ձեռքում է…
• Իսկ ամենամեծ իժի ծնունդը, ում մասին Ավետարանում ասված է «վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կգա գայթակղությունը» (Մտթ․ ԺԸ։7), նա էր, որ թունավորեց հայոց քաղաքական մտածողությունը՝ ներշնչելով, թե իբր կա առանձին «ղարաբաղյան կնճիռ», որից ազատվելու դեպքում կարելի է «լավ ապրել»։
• Բա որ կար իբր առանձին «ղարաբաղյան կնճիռ», ինչո՞ւ է այն հիմա հերթով մտնում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի ու Տավուշի «կնճռոտ տեղերը»։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

