Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
3
Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ)

«Հայաստանի պատմության մեջ հերթական «աննախադեպ» իրադարձությունը տեղի ունեցավ». Ավետիք Չալաբյան

««ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ» և ՍՏՈՐԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական «աննախադեպ» իրադարձությունը տեղի ունեցավ՝ Առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանը մեկ այլ դատավորի (և համատեղությամբ իշխող ՔՊ կուսակցության նախկին թմբուկահարի) որոշմամբ կալանավորվեց, որովհետև մինչ այդ նա, որպես դատավոր, կալանավորման որոշում էր ընդունել իր ենթակայության տակ գտնվող քրեական գործով անցնող մեկ այլ անձի վերաբերյալ։ Սա թվացյալ աբսուրդ է, երբ դատավորը կալանավորվել է իր անմիջական աշխատանքային պարտականությունների իրացման համար։ Նույն տրամաբանությամբ զինվորը կարող է կալանավորվել թշնամու վրա կրակելու, ոստիկանը՝ հանցագործին վնասազերծելիս նրան մարմնական վնասվածք պատճառելու, կամ էլ հրշեջը՝ կրակը մարելիս տունը ջրով ողողելու համար (ցավոք, այսօրվա Հայաստանում այլևս սրանցից որևէ մեկն այլևս հնարավոր չի բացառել):

Զուտ ֆորմալ տեսանյունից, մեր Քրեական օրենսգրքում կա 348 հոդված, որը քրեական պատիժ է նախատեսում «Ակնհայտ ապօրինի» կալանավորման համար։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում, այս հոդվածով երբեիցե որևէ անձ չի դատապարվել։ Ավելին, վերջին տարիների ընթացքում, թեև գործող իշխանությունների ճնշման տակ նրա բազմաթիվ քաղաքական հակառակորդներ են կալանավորվել, իսկ հետո հանցակազմի բացակայության պատճառով բաց են թողնվել, և ոչ մի դատավոր չի պատժվել այս անձանց ակնհայտ ապօրինի կալանավորման համար։ Բայց բավական էր, որ կոնկրետ դատավորը դեմ գնար «ամենազոր» վարչապետի կամքին, և ազատ արձակեր իրապես ակնհայտորեն ապօրինի կալանավորված ազատամարտիկ Աշոտ Մինասյանին, նրա վրա հետին թվով այսպիսի անհեթեթ գործ է սարքվել, և մինչ այդ իր պաշտոնական պարտականություններն անբասիր իրականացնող, օրենքի պաշտպան հանդիսացող դատավորը հանկարծ ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին։

Այս ամենը վատ բեմադրած աբսուրդի թատրոն է հիշեցնում։ 21-րդ դարում, մի երկրում, որի իշխանություններն ամեն քայլափոխին խոսում են ժողովրդավարությանը և օրենքի իշխանությանն իրենց հավատարմությունից, բացարձակ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Քննչական մեկուսարաններում են գտնվում գործող իշխանության տասնյակ քաղաքական հակառակորդներ, պատերազմի ծանր բովով անցած զինվորներ և սպաներ, դատարանները ծանրաբեռնված են բացարձակ մտացածին, «քաղաքական աստառով» բազմաթիվ գործերով, որոնց մեծ մասը փլվում է դատարանում և ոչ մի տեղ չի հասնում, իսկ դատավորների նկատմամբ էլ պարբերաբար անթաքույց և կոպիտ ճնշումներ են իրականացվում գործող քաղաքական իշխանության կողմից, որպեսզի նրանք դառնան մեր աչքի առաջ ստեղծվող բռնաճնշումների մեքենայի հլու հնազանդ կամակատարները։ Սա ոչ միայն բացարձակ հիասթափություն է ծնում այս իշխանությունների նկատմամբ, այլև հարց է բարձրացնում, թե որն է ընդհանրապես քաղաքականության մեջ նրանց բարոյական կռվանը՝ ինչով են նրանք լավը իրենց նախորդներից, եթե այս ընթացքում պրակտիկորեն ցանկացած ոլորտում ոչ միայն արագ տեմպերով յուրացրել են նրանց բոլոր արատները, այլև գերազանցելով նրանց, նոր «բարձունքների» են հասել իրենց գործողությունների անթաքույց ցինիզմում։ Եվ այդպես ոտնահարելով իրավական պետության և մարդկային բարոյականության նվազագույն նորմերը, ի՞նչ այլընտրանքն են նրանք թողնում իրենց իշխանությունից դժգոհներին, և ապագայի ի՞նչ աղետների դուռ են բացում դրանով:

Ես անկեղծ հուսով եմ, որ ավելի բարձր դատական ատյանները կչեղարկեն այս խայտառակ որոշումը․ և ազատ կարձակեն դատավոր Բախշիյանին։ Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրան, և պատրաստակամությունը՝ օրենքի շրջանակներում բոլոր գործուն միջոցներով աջակցել նրա ազատությանը։ Նաև, կոչ եմ անում դատավորներին, փաստաբաններին, իրավաբաններին և հանրային գործիչներին՝ միավորել իրենց ջանքերը, և միահամուռ մասնագիտական համերաշխություն դրսևորել դատավոր Բախշիյանի գործում, այլապես վաղը նույն ճակատագիրը կարող է սպառնալ մեզանից յուրաքանչյուրին»։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>