Բաքվի զնդանում 44 օր տառապած գերու կալանքի դեմ բողոքի քննությունը նշանակվել է 44 օր անց
Դիտել նաև
Ինչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին
Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան
Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ
Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին
Նման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար. կալանավորման դեմ հունվարի 4-ին բերված բողոքի քննությունը վերաքննիչ դատարանը նշանակել է փետրվարի 18-ին. Բողոքը բերելուց 44 օր հետո:
Մեկ տարի առաջ եթե 14 օր հետո էր նշանակվում, դա արդեն ընկալվում էր որպես կալանքի վերանայման իրավունքի խախտում։
Կարծում եմ՝ «ժողովրդավարության առաջընթացն» ակնհայտ է։
ՀԳ. Իսկ կալանավորվածը ադրբեջանից վերադարձված գերի է՝ Բաքվի զնդաններում 44 օր տառապած Արման Խաչատրյանը։ Այս փաստն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ոչ միայն հակաիրավական, այլև հակաբարոյական բնույթը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

