Լուկաշենկոն նույն կոնտեքստում խոսում է ոչ միայն Հայաստանի, այլև Բելառուսի, Ղազախստանի և մյուսների մասին. Լուսանկար
Նայեցի Լուկաշենկոյի հարցազրույցից Միութենական պետությանը վերաբերվող հատվածը։
Այնտեղ Լուկաշենկոն նույն կոնտեքստում խոսում է ոչ միայն Հայաստանի, այլև Բելառուսի, Ղազախստանի և մյուսների մասին։
Եվ ի՞նչն է սխալ ասում Լուկաշենկոն։
1991 թվականից հետո, քանի դեռ Ռուսաստանը գոյություն ուներ, ԱՄՆ-ը փչեց հետխորհրդային հանրապետությունների անկախության փուչիկը։ Փչեց այնպես, որ նույնիսկ այդ հանրապետությունների ժողովուրդները հավատացին, որ անկախ էին։ Ինչ խոսք, Արևմուտքը անկախության փուչիկը փչեց և հրամցրեց փայլուն կերպով, դրա տակ թաքցնելով իրականությունը՝ իր ուժի կիրառման բացառիկ իրավունքը, ուժեղի իրավունքը։
Սակայն, երբ Ռուսաստանը գոյատևեց և սկսեց ոտքի կանգնել, ԱՄՆ-ը որոշեց, որ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար պետք է սկսել հետխորհրդային տարածքի հանրապետությունների զոհաբերության գործընթացը։
ԱՄՆ համար Հայաստանը և մյուսները միայն սպառվելիք նյութ են և ոչ ավել։


