Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) Ադրբեջանական բենզինի հակառակ կողմը Ի՞նչ էի անում. Կարե՛ն Դուրգարյան, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից. տեր Վրթանես
26
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) Վաղարշապատի նախկին համայնքապետի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Պատերազմ Արցախում
Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել Պետական ապարատը ընդվզում է Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Մանուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) ՀԺՄ-ն իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում վերականգնել «Ժողովուրդ» թերթի լրագրողների ԱԺ հավատարմագրումը Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան Կալանավայրերում հայտնվողների նոր անունների ցանկեր են ներկայացնելու. Արմենուհի Կյուրեղյան Կառավարությունը լուծարեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը ՔՊ-ի բեռնաթափած Երևանը (տեսանյութ) Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին Արսեն Ղուկասյանը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ Փաշինյանը թուրքական պատմագրության թեզերն է առաջ տանում. քաղաքագետ Պառլամենտից մինչև փողոց. ՀՀԿ-ն կլինի պայքարի ամենավտանգավոր կետերում. Հայկ Մամիջանյան Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան Հայաստանում խոսքի ազատության և եկեղեցու հալածանքներն անթույլատրելի են․ Premier Christian News Հռոմի պապ Լևոն 14-րդին կոչ են արել պայքարել Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների ազատ արձակման համար․ The Christian Post Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հզր դոլար գումար «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Ադրբեջանական բենզինի հակառակ կողմը Ի՞նչ էի անում. Կարե՛ն Դուրգարյան, եղբորդ էի իջեցնում Ալեքսանդր Առաջին Ջուղայեցու շիրիմից. տեր Վրթանես Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին մասնակցողները շիրիմներ են անարգում և ոտքով հարվածում են Մայր Տաճարի դռանը (տեսանյութ) ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան

«Հպարտ քաղաքացիները» և ստորացված դատավորները

Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական «աննախադեպ» իրադարձությունը տեղի ունեցավ՝ առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանը մեկ այլ դատավորի (և համատեղությամբ իշխող ՔՊ կուսակցության նախկին թմբուկահարի) որոշմամբ կալանավորվեց, որովհետև մինչ այդ նա, որպես դատավոր, կալանավորման որոշում էր ընդունել իր ենթակայության տակ գտնվող քրեական գործով անցնող մեկ այլ անձի վերաբերյալ։ Սա թվացյալ աբսուրդ է, երբ դատավորը կալանավորվել է իր անմիջական աշխատանքային պարտականությունների իրացման համար։ Նույն տրամաբանությամբ զինվորը կարող է կալանավորվել թշնամու վրա կրակելու, ոստիկանը՝ հանցագործին վնասազերծելիս նրան մարնական վնասվածք պատճառելու, կամ էլ հրշեջը՝ կրակը մարելիս տունը ջրով ողողելու համար (ցավոք, այսօրվա Հայաստանում այլևս սրանցից որևէ մեկը այլևս հնարավոր չի բացառել):

Զուտ ֆորմալ տեսանյունից, մեր Քրեական օրենսգրքում կա 348 Հոդված, որը քրեական պատիժ է նախատեսում «Ակնհայտ ապօրինի» կալանավորման համար։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում, այս հոդվածով երբեիցե որևէ անձ չի դատապարվել։ Ավելին, վերջին տարիների ընթացքում, թեև գործող իշխանությունների ճնշման տակ նրա բազմաթիվ քաղաքական հակառակորդներ են կալանավորվել, իսկ հետո հանցակազմի բացակայության պատճառով բաց են թողնվել, և ոչ մի դատավոր չի պատժվել այս անձանց ակնհայտ ապօրինի կալանավորման համար։ Բայց բավական էր, որ կոնկրետ դատավորը դեմ գնա «ամենազոր» վարչապետի կամքին, և ազատ արձակեր իրապես ակնհայտորեն ապօրինի կալանավորված ազատամարտիկ Աշոտ Մինասյանին, նրա վրա հետին թվով այսպիսի անհեթեթ գործ է սարքվել, և մինչ այդ իր պաշտոնական պարտականությունները անբասիր իրականացնող, օրենքի պաշտպան հանդիսացող դատավորը հանկարծ ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին։

Այս ամենը վատ բեմադրած աբսուրդի թատրոն է հիշեցնում։ 21-րդ դարում, մի երկրում, որի իշխանությունները ամեն քայլափոխին խոսում են ժողովրդավարությանը և օրենքի իշխանությանը իրենց հավատարմությունից, բացարձակ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Քննչական մեկուսարաններում են գտնվում գործող իշխանության տասնյակ քաղաքական հակառակորդներ, պատերազմի ծանր բովով անցած զինվորներ և սպաներ, դատարանները ծանրաբեռնված են բացարձակ մտածածին, «քաղաքական աստառով» բազմաթիվ գործերով, որոնց մեծ մասը փլվում է դատարանում և ոչ մի տեղ չի հասնում, իսկ դատավորների նկատմամբ էլ պարբերաբար անթաքույց և կոպիտ ճնշումներ են իրականացվում գործող քաղաքական իշխանության կողմից, որպեսզի նրանք դառնան մեր աչքի առաջ ստեղծվող բռնաճնշումների մեքենայի հլու հնազանդ կամակատարները։

Սա ոչ միայն բացարձակ հիասթափություն է ծնում այս իշխանությունների նկատմամբ, այլև հարց է բարձրացնում, թե որն է ընդհանրապես քաղաքականության մեջ նրանց բարոյական կռվանը՝ ինչով են նրանք լավը իրենց նախորդներից, եթե այս ընթացքում պրակտիկորեն ցանկացած ոլորտում ոչ միայն արագ տեմպերով յուրացրել են նրանց բոլոր արատները, այլև գերազանցելով նրանց, նոր «բարձունքների» են հասել իրենց գործողությունների անթաքույց ցինիզմում։ Եվ այդպես ոտնահարելով իրավական պետության և մարդկային բարոյականության նվազագույն նորմերը, ի՞նչ այլընտրանքն են նրանք թողնում իրենց իշխանությունից դժգոհներին, և ապագայի ի՞նչ աղետների դուռ են բացում դրանով:

Ես անկեղծ հուսով եմ, որ ավելի բարձր դատական ատյանները կչեղարկեն այս խայտառակ որոշումը․ և ազատ կարձակեն դատավոր Բախշիյանին։ Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրան, և պատրաստակամությունը՝ օրենքի շրջանակներում բոլոր գործուն միջոցներով աջակցել նրա ազատությանը։ Նաև, կոչ եմ անում դատավորներին, փաստաբաններին, իրավաբաններին և հանրային գործիչներին՝ միավորել իրենց ջանքերը, և միահամուռ մասնագիտական համերաշխություն դրսևորել դատավոր Բախշիյանի գործում, այլապես վաղը նույն ճակատագիրը կարող է սպառնալ մեզանից յուրաքանչյուրին։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan