Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ

Սպաները ճնշում են գործադրել ևս մեկ եզդի զինծառայողի նկատմամբ. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է. «2022 թվականի փետրվարի 2-ին համացանցում տարածվեց տեղեկություն, որ Կապանի զորամասերից մեկի զինծառայողը թողել է զորամասի տարածքը, փախել է անհայտ ուղղությամբ, թաքնվել է՝ զորամասում իր նկատմամբ կիրառված շարունակական ու անպատիժ, մարդկային արժանապատվությունը նվաստացնող գործողությունների՝ ծեծի, բռնությունների, սննդից զրկելու և այլ գործողություններից ազատվելու պատճառով։ Ըստ նորակոչիկի տատիկի խոսքերի՝ իր թոռը մնալով անտառներում՝ մեկ օր անց զանգահարել է և հայտնել իր գտնվելու վայրի մասին:

Ըստ զինծառայողի պապիկի՝ լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունների, բացի իր թոռից, ազգությամբ ևս մեկ եզդի զինծառայողի նկատմամբ ճնշում են գործադրել զորամասի սպաները. չեն թույլատրել ճաշարան ու զորանոց մտնել, և զինծառայողները ստիպված են եղել ձմռան այս ցուրտ եղանակային պայմաններում երկար ժամանակ մնալ դրսում։

Զինված ուժերում սպաների և ծառայակիցների կողմից զինծառայողների նկատմամբ խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ճնշումները, բռնությունները, կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանքով սպանությունները, ինքնասպանությունները, ցավոք, եզակի կամ բացառիկ երևույթ չեն։

Մեր կազմակերպությունը վերջին ամիսներին ահազանգեր է ստանում տարբեր զինծառայողներին ծեծի ենթարկելու, նրանց նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ, սակայն այդ մասին զինծառայողները և նրանց ծնողները խուսափում են բարձրաձայնելուց: Ցավոք, շարունակում է քաղաքացիների մոտ պահպանվել զինվորական ծառայության հետ կապված իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգելուց, բողոքարկելուց խուսափելու վարքագիծը, որը հետևանք է հետապնդվելու, պաշտպանվածության և անվտանգության խոցելիության զգացման և իրավական գործընթացների ու ինստիտուտների հանդեպ չհաղթահարված անվստահության։

ՀՀ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը զինված ուժերի բարեփոխումների վերցրած հանձնառությունը չի կարող իրականացնել զինծառայողների իրավունքների, նրանց մարդկային արժանապատվությունը նվաստացնող նման դրսևորումների պայմաններում։

Իրավունքների անպատիժ խախտման պայմաններում որևէ բարեփոխում չի կարող վստահելի ու արդյունավետ լինել, բարեփոխումները պետք է հիմնված լինեն զինծառայողների՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, երաշխավորման սկզբունքների հիման վրա։

Դատապարտելով Կապանի զորամասում տեղի ունեցած դեպքը և զինված ուժերում մարդու իրավունքի անպատիժ խախտման ցանկացած դրսևորում՝ պահանջում ենք․

  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբից և պաշտպանության նախարարությունից հրատապ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել զինված ուժերում զինծառայողների մարդկային արժանապատվության նկատմամաբ հարգանքի մթնոլորտի, զինվորական կարգապահության վերականգնման ու պահպանման ուղղությամբ՝ բացառելով ցանկացած հատկանիշի հիման վրա խտրականության որևէ դրսևորում,
  • Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից իրականացնել օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>