Տպավորություն է, որ ինչ-որ ուժեր ուզում են արդարացնել այն, ինչ արել են մեզ հետ 20-րդ դարի սկզբին և ոչ միայն, ուզում են արդարացնել այն, ինչ արել են մեզ հետ Արցախյան 44-օրյա պատերազմին
Դիտել նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Գարեգին Երկրորդը մեկնել է Շվեյցարիա
Վերջին օրերին մեզ հրամցնում են հային նվաստացնող տեղեկատվություններ։ Ըստ մի լուրի հայ մանկավարժը նվաստացնում է այլազգի երեխայի, ըստ մեկ այլ լուրի հայ զինվորը նվաստացնում է այլազգի ծառայակցին։ Սրանց դիմաց հիացմունքով սոցցսնցերը ողողում են, թե ինչպես է ադրբեջանցին ճանապարհներ կառուցում հայի պատմական տարածքներում, թե ինչպես են թուրքերը սիրով և ծափերով դիմավորում Ստամբուլ ժամանած հայերին։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ հայը ճղճի՞մ է, մարդատյա՞ց, իսկ ադրբեջանցին և թուրքը կառուցող և հյուրընկա՞լ։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ ուժեր ուզում են արդարացնել այն, ինչ արել են մեզ հետ 20-րդ դարի սկզբին և ոչ միայն, ուզում են արդարացնել այն, ինչ արել են մեզ հետ Արցախյան 44-օրյա պատերազմին։
Սա՞ է մեր իրական դեմքը։
Այնինչ դպրոցից իսկ գիտենք, որ հային բնորոշող բառերից մեկը «ասպնջական» բառն է, որ նշանակում է հյուրընկալ, և կան էլի բառեր. «կառուցող», «ստեղծագործող», «սրբություն սիրող»...
Չեմ հասկանում՝ հաճու՞յք է պատճառում ծնկի իջած և նվաստացած մնալը։ Թե՞ այլ՝ չիրագործված նպատակներ կան դեռևս։
Պատմություն կարդացե'ք, սիրելի' հայեր։
Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ վատն են, թող ծնկի իջնեն Աստծո Խորանների առաջ և ներողություն խնդրեն ու դարձի գան։
Տեր Փառեն Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

