Բզկտված ԱՐՑԱԽ. Հոցտաշեն, վերադառնալու´ ենք. Լուսանկար
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՀՈՎՏԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում, այն Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 51 կմ հեռավորության վրա։
Համայնքը հարթավայրային է, ունի 1079.61 հա տարածք, որից 288.52 հա գյուղատնտեսական նշանակության, 690.87 հա անտառային հողեր։ Հովտաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Վովայի», «Գյուղի» և «Ժորիկի»։ Հովտաշենում կային պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարան (վաղ միջնադար), դամբարանաբլուր (մ․թ․ա 2-1 հազ․)։
Մինչև թշնամուն հանձնելը՝ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 275 մարդ, գյուղում կար 83 տնտեսություն։ Բնակչությունը, ինչպես և Արցախի մյուս գյուղերում, հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, դպրոց։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

