Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հարցը կքննվի վաղը
Դիտել նաև
«Կիսամերկ կանանց լուսանկարներ տարածող կեղծ դպիրը»․ Բորիս Մուրազի
«Վաղարշապատի ընտրությունները ցույց կտան, թե քաղաքական ուժերն ինչ դիրք ունեն»․ Բորիս Մուրազի
Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան առնչությամբ համատեղ քննություն է սկսվել
«Իշխանությունները եթե անգամ դավադիր չեն, ապա հաստատ դեգեներատ են»․ Բորիս Մուրազի
«Միակ տարբերակը, որը Նիկոլ Փաշինյանից հետո կբացառի նոր Փաշինյանի ծնունդը». Բորիս Մուրազի
Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ին։ Այս մասին հայտնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։

