Պատժում են Բորիս Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը ՀՀ արդարադատությունն է․ Ղազինյան
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվում է պատժիչ գործողություն՝ պետական ռեպրեսիվ մեքենայի ողջ գործիքակազմի ներգրավվմամբ և ամենաստոր մեթդներով:
Պատժիչ օպերացիան հրահանգավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ հրահանգն իրագործում են ՀՀ գլխավոր դատախազը, քննչական ապարատը, ԲԴԽ ամբողջ կազմը, ստուկաչներն և դանոսչիկները:
Վերջին ակորդը հարվածելու «պատիվը» վերապահված է հեղափոխական «դմփ, դմփ հու»-ի «դմփ-դմփ»-ի հեղինակ, փողոցային ակտիվիստից դատավոր նշանակված Մհեր Արղամանյանին:
Պատժում են Բորիս Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը Հայաստանի արդարադատությունն է, պրոֆեսիոնալ և մարդկային արժանապատվություն ունեցող բոլոր դատավորները:
Պատժիչ ակցիայի գլոբալ նպատակն է հիշեցնել բոլոր դատավորներին այն մասին, որ «նոր Հայաստանում» որոշումները կայացնում է մեկ մարդ, իսկ մնացածը պարտավոր են գլուխները կախ կատարեն այդ մեկ մարդու ընդունած բոլոր որոշումները:
Օպերացիան կավարտվի հետևալ բանաձևով. «չկա որևէ դատավոր, որ չկատարի իմ ցանկությունը», եթե նույնիսկ այդպիսիք կան, ապա միայն քննչական մեկուսարանում:

