Պաշտպանելով Ստալինգրադը՝հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից. Լուսանկար
Դիտել նաև
«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակի «տրյապկա» դարձրածը իրավունք ունի խոսել հայկական շահի՞ց. Էդուարդ Շարմազանով
Վեհափառն Աստծո օծյալն է. Փաշինյանը գործում է 21-րդ դարի Ներոնի նման. «Նեռ» բառը այդտեղից է. Շարմազանով
«Ո՞ւր կորավ Նիկոլի կախարդական փայտիկը»․ Էդուարդ Շարմազանով
Պաշտպանելով Ստալինգրադը՝հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։
Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 79-ամյակի պատվին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։
1943-ի փետրվարի 2-ին հաղթական ավարտ ունեցավ Մեծ Հայրենականի ամենաառանցքային հերոսամարտերից մեկը՝ Ստալինգրադի ճակատամարտը,որը ճակատագրական ու կենսական նշանակություն ուներ հայ ժողովրդի համար։
Ակնհայտ է,որ նացիստների հաղթանակի դեպքում՝ Թուրքիան պասրաստվում էր հարձակվել ու օկուպացնել Խորհրդային Հայաստանը՝ վերջ դնելով Հայկական հարցին։
Ամիսներ շարունակ տեւած այս հերոսամարտին մասնակցեցին նաեւ հայ ժողովրրի 30 հազար զավակներ,որոնցից 10 հազարը նահատակվեցին կատաղի մարտերում։
Ստալիգրադի հաերոսամարտին հերոսական մասնակցության համար բազմաթիվ հայորդիներ արժանացան բարձր պարգեւների,իսկ նրանցից 5-ը՝ ԽՍՀՄ հերոսի կոչման։
Առանձնակի հերոսություն են դրսեւորել Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի մարտիկները։
Հերոսական մարտական ուղի անցնելու համար դիվիզիան վերանվանվեց 51-րդ գվարդիականի։
Պապս՝ Պետրոս Ավագյանը վիրավորվել է Ստալինգրադում։
Նա միշտ նշում էր,որ պաշտպանելով Ստալինգրադը իրենք նաեւ պաշտպանում էին Հայաստանը թուրքական հարձակումներից։

