«Ալե՛ն, իսկ անկախ Հայաստան թողեցի՞ք»․ Գագիկ Համբարյան
«Ալե՛ն, իսկ անկախ Հայաստան թողեցի՞ք
Նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Ալենը հարցազրույց է տվել և ասել է, որ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ-ն անկախ մնաց 2 տարի ժողովրդավար լինելու շնորհիվ...
Նախ, սկսեմ նրանից, որ 2018 թ-ին Հայաստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխության հեղինակները և դրա հայաստանյան կամակատարները շատ դաժան ճակատագիր էին նախատեսել մեզ համար, ինչպես դա ժամանակին եղավ, օրինակ՝ Սերբիայի հետ, որը, ևս վերապրելով գունավոր հեղափոխություն, կորցրեց պատմական սերբական Կոսովոն... Ալե՛ն, որքան հասկացա, սցենարիստները նույնն են...
Ի շնորհիվ արևմուտքի կողմից ժողովրդավարացված, օրինակ՝ Լիբիայի, Իրաքի, Սիրիայի մենք ունենք խայտառակ օրինակներ, թե ինչպես կարելի է կործանել և քանդել բավական բարեկեցիկ, բայց, ըստ եվրոպացիների և ամերիկացիների կողմից հովանավորվող «ակտիվիստների» ոչ ժողովրդավար երկրները... Վերը նշված երկրները ժողովրդավարացման արդյունքում ոչ միան կազմաքանդվեցին և գոյություն ունեն ընդամենը քարտեզի վրա, այլև դարձել են ահաբեկիչների գետտոներ...
Ալե՛ն, մինչ ձեր իշխանության գալը Հայաստանում ժողովրդավարությունն այնքան է եղել, որ Նիկոլ Անհողի նման թերուսը և նրա հակապետական թիմը եկավ իշխանության...
Ալենը մտածու՞մ է, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանի անկախությունից որևէ բան մնացել է...Ինչո՞վ է անկախ, Ալե՛ն... Նրանով, որ սեփական՝ թրքամետ և հակաարցախյան գաղափարները և ինչ-որ ուժերի պատվերները կատարելով և փորձելով ձերբազատվել ռուսական ազդեցությունից, ընդամենը 4 տարի առաջ ամենահակառուսական հռետորաբանությամբ աչքի ընկնող Նիկոլն ինչպես հրահրեց պատերազմ և վերջում հայտնվեց Պուտինի գրպանում ու հիմա Մոսկվայից հնչող բոլոր հրամաններն ու հրահանգները գլուխը կախ կատարում է՝ չկարողանալով ապահովել մեր սահամանների անվտանգությունը, վախենում է գնալ Արցախ և աջուձախ ադրբեջանամետ և հակահայ հայտարարություններով է հանդես գալիս...
Ալե՛ն, ի շնորհիվ ձեր ապիկար և հակահայ իշխանության, Հայաստանը 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հոտո վերածվեց ռուսականգուբեռնյայի՝ 102-րդ ռազմաբազայի հովանու ներքո նահանգապետ աշխատող «Նիկոլայ Վավաևինչի» գլխավորությամբ... Բայց Նիկոլին իշխանության բերածներն ամեն ինչ անում են, որ այն դառնա թուրքական սանջակ՝ «քարդաշ Նիգյալի» գլխավորությամբ...
Ի դեպ ասեմ, որ ժողովրդավար Ալենին շատ են սիրում և գնահատում Ադրբեջանում, քանի որ նրա՝ մեր գերիների վերաբերյալ արած թրքամետ հայտարարություններն այնտեղ շատ են գնահատում և օգտագործում են Հայաստանի դեմ...»։
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

