«Արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերադարձնելը». Ա. Ղազինյան
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
«Բայց իրոք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերադարձնելու մասին:
Ու ամենաաբսուրդն այն է, որ արյունով ազատագրած պատմական հայրենիքը գրիչի մեկ հարվածով թշնամուն նվիրած անձը դեռ շարունակում է իշխել Հայաստանում, ու դա դեռ քիչ է, ազատորեն բռնաճնշումներ է իրականացնում Հայրենիքն ազատագրողների նկատմամբ:
Ինֆանտիլ երազկոտությունն ու դատարկ մեծամտությունը դարեր շարունակ կործանել են մեզ՝ դառնալով միլիոնավոր մարդկանց և հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր հողերի կորստին:
Չենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորվել ու կործանվել...»:
Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

