Բախշիյանին մեկուսացնում են, որպեսզի նրա փոխարեն իրենց սրտի դատավորի նշանակեն. Հարություն Հարությունյան
Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին իշխանությունները չկարողացան իրենց կամքը թելադրել, հետևաբար դիմում են հին ու փորձված մեթոդի օգնությանը:
Ամեն ինչ շատ պարզ է: Բախշիյանին մեկուսացնում են , որպեսզի նրա փոխարեն իրենց սրտի դատավորի նշանակեն: Խնդիրը Մանվել Փարամազյանի, Մենուա Հովսեփյանի և Աշոտ Մինասյանի հետագա դատավարությունները չմարդի սրտով տանելն է: Նման փորձ արդեն մի անգամ արել են, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանի գլխին սարքեցին ու գործի քննությունը հանձնեցին Աննա Դանիբեկյանին:
Եւ այս անօրինկությունների հիմնական պատվիրատուն Հայաստանում Եվրոմիության դեսպան Անդրեա Վիկտորինն է, քանզի նա համառորեն «չի տեսնում» կամ որ ավելի ճիշտ է՝ խրախուսում է փոքրիկ բռնապետիկի «եվրոպական» նկրտումները:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

