Ներողություն եմ խնդրում, որ ինձ թույլ եմ տվել Եռաբլուրում լայն ժպտալ․ ՔՊ-ական պատգամավոր
Դիտել նաև
Այլևս մի զարմացեք. Հակոբ Բադալյան
Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային չէ. Հակոբ Բադալյան
Լուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաև Արսեն Թորոսյանն է
Այս մարդկանց համար ինձ «պատժելը» ավելի կարևոր է, քան միջազգային ծրագրերը. «Էրեբունի» թանգարանի նախկին տնօրեն
ՔՊ խմբակցությունում ենթախմբակցություններ կան. Արմեն Բադալյան (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնաբանել է իր մասնակցությամբ սկանդալը, երբ Բանակի օրը Եռաբլուր այցելության ժամանակ ժպտացել ու ծիծաղել է՝ չթաքցնելով իր ուրախությունը։
Բադալյանն իր էջում մի կողմից ներողություն է խնդրել իր արարքի համար, մյուս կողմից՝ չի անկեղծացել և չի ասել, թե ում պատճառով է հունվարի 28-ի տոնը վերածվել սգո օրվա, ինչպես նաև՝ կրկին, իր կուսակիցների ոճով, իր վարքագծի լուսաբանման համար սկսեց քննադատել լրագրողներին, ովքեր նկարահանել էին իր անթաքույց ուրախությունը «ջերմ պատմության» կապակցությամբ ։

Վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որտեղ ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա, ինչի համար ուզում եմ ներողություն խնդրել։
Նաև ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ երբեք չէի կարող պատկերացնել, որ այդ օրը հայոց բանակը փառաբանելու և հայ զինվորին մեծարելու փոխարեն՝ կարող են գտնվել մարդիկ և լրատվամիջոցներ, որոնք ի վիճակի են նման մանիպուլյացիաներով, իրենց նպատակներին հասնելու համար, խաղալ նույնիսկ մեր զինվորների ծնողների զգացմունքների հետ։
Խորապես ցավում եմ կատարվածի համար։
Խոնարհումս մեր բոլոր քաջերի հիշատակի առաջ
Խոնարհումս նրանց ծնողների առաջ, ովքեր ամենաթանկն են նվիրել մեր հայրենիքին
Խոնարհումս մեր քաջ զինվորներին, ովքեր այսօր էլ պահում եմ հայրենիքի սահմանները։
Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից