Հարսնացուի ուղղաթիռը կործանվել է սփական հարսանիքի ճանապարհին (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Բրազիլիայի բնակչուհու կյանքի վերջին րոպեների կադրերը, որը զոհվել է սեփական հարսանիքին թռչելու ճանապարհին: Կործանման հետևանքով զոհվել են օդանավի բոլոր երեք ուղևորները:
Ողբերգությունը տեղի է ունեցել Սան Պաուլույում դեռ 2016 թ. դեկտեմբերին, սակայն պատահարի կադրերը հրապարակվել են Համացանցում միայն հիմա, հաղորդում է «Daily Mail»-ը:
Հարսնացուն ցանկացել էր անակնկալ անել փեսացուին, ժամանելով ուղղաթիռով: 300 հավաքված հյուրերից միայն մի քանի հոգի գիտեր դրա մասին: Այնուհետև պարզ դարձավ, որ ուղղաթիռը կործանվել է հարսանեկան արարողությունից մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Zham.am

