ԴԱՎԱՃԱՆԻ ՎԵՐՋԸ
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ԴԱՎԱՃԱՆԻ ՎԵՐՋԸ
Հայանուն տականքներից դավաճան Դավոն։ Ծնվել է ստորաքարշ ընտանիքում, ստացել գռեհիկ դաստիարակություն։ Հայրը հանցագործ էր։ ՀՅԴ հանցավոր անփութությամբ կուսակցության շարքերում ընդգրկվել է զինապահեստների տեսչության խմբում։ Մի քանի անգամ բռնվել է իրեն վստահված դրամը գողանալու վրա, չի պատժվել։ Լրբորեն մոլորեցրել է կուսակցական ընկերոջ քրոջը և լքել։ Ցանկացել է մահվան դատավճռից կամ աղջկա հետ ամուսնանալու պարտադրանքից խուսափելու համար աղջկա հետ կենակցման մեղքը բարդել Արամի վրա՝ բանսարկելով նրան։ Չի ստացվել։ Մնալով մենակ իր թշվառ գոյության հետ՝ հայտարարել է՝ «այնպիսի մի օյին հանիմ Դաշնակցութեան գլխին, որու նման հեչ տեսած չլինիք», որից հետո թուրքերին է հանձնել ֆիդայական զինապահեստների տեղերը, ապա ընդունել է Վանի թուրք կուսակալի անձնական հովանին ու թիկնապահին։ Արժանացել է Վանի և Կ․ Պոլսի հայ վաճառականական վերնախավի գովեստին։ Դավաճանական դեպքերի ծանո՞թ շղթա է, չէ՞։
Բայց կան նաև լավ լուրեր․ ՀՅԴ որոշմամբ 19-ամյա Տաճատ Թերլեմեզյանն ահաբեկել է դավաճան Դավոյին։ Չապաքինվելով մահացու վերքից՝ 3 օր անց դավաճանը սատկել է ծանր տանջանքների մեջ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

