Թշնամին, որ 100-ապատիկ անգամ գերազանցում էր ու Բաբշենի ձորակներ էր հասցրել ժամանակի ամենազոր իր թնդանոթները, այդպես էլ չի հաջողում
1898 թվականի հոկտեմբերի 20-ն էր։
Աղբյուր Սերոբն իր 17 մարտիկներով իջևանել էր Բաբշեն գյուղում՝ անտեղյակ, որ Բիթլիսի Հովակիմ աղան դավաճանել է ու մատնել իրենց։
Վաղ առավոտյան թուրքական կանոնավոր զորքի մի քանի վաշտեր, նահանգի ոստիկանական հեծյալ ու հետևակ ջոկատները պաշարում են գյուղը։
Սերոբն իր տղերքով ամրանում է գյուղի բարձունքներից մեկում։ Հրայր Դժոխքը գրում է, թե ինչպես Սերոբը քմծիծաղով նայում էր թշնամու վրա ու «իր խրոխտ ու ազդու ձայնով հրահանգները կորոտար հայդուկներին, կդիտեր նրանց դիրքերը ու կսեր, մի՛ վհատվեք, Աստված մեր կողմն է, հաղթությունը՝ մեր բաժին»:
Թշնամին, որ 100-ապատիկ անգամ գերազանցում էր ու Բաբշենի ձորակներ էր հասցրել ժամանակի ամենազոր իր թնդանոթները, այդպես էլ չի հաջողում․ Սերոբն իր տղաների հետ ի վերջո ճեղքում է պաշարումն ու դուրս գալիս թշնամու օղակից։
Աղբյուր Սերոբի տեսակը մեր օրերում էլ կա՝ ի դեմս էն զինվորականների, որոնց համար ինչքան էլ վատ լինի, այնքան ավելի հեշտ է, ի դեմս նրանց, ովքեր 90-ականներին Արցախ ազատագրեցին, ի դեմս նրանց, ովքեր 2020-ին պահեցին Հայրենիքի իրենց վստահված կտորն ու թիկունքները թշնամուն ցույց չտվեցին։
Տոնդ շնորհավոր, Սերո՛բ։
Հուսամ մի օր մեր բանակը կվերածնվի այդ թվում հենց քո օրինակով ու իր վրայից կմաքրի պարտության, ամոթի ու անարգանքի էն խարանը, որն էսօր կա։
Մենք դեռ «15 աղբյուրից» ջուր շատ ենք խմելու․․․
Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

