Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
3
Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան Պատերազմ Արցախում
Վաղարշապատում Նիկոլն ու իր սրտի քաղաքապետը նույն մանկապարտեզը երկու անգամ են վերաբացել (տեսանյութ) ՔՊ-ն գլուխ է գովում, թե խաղահրապարակներ է կառուցում, փոքրիկ երևանցիները խաղահրապարակ են խնդրում (տեսանյութ) Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցը, անկախ Հայաստանի իշխանությունների պարտվողական ու ամոթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրավունք­ների պաշտպանությունը՝ այն վստահությամբ, որ այդ իրավունքների պաշպանությունը չի կարող պայմանավորված լինել անցողիկ և ապաշնորհ իշխանությունների գոյությամբ»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդի հայտարարությունը.

ՀՀ վարչապետը 2022թ․ հունվարի 24-ի հարցազրույցում իրեն թույլ է տվել պնդումներ, որոնք մի կողմից խեղաթյուրում են պատմական փաստերը, մյուս կողմից` գրեթե նույնությամբ կրկնում ադրբեջանաթուրքական թեզերը, որոնց դեմ Հայաստանի Հանրապետությունը և Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական ժամանակահատված արդյունավետ պայքար են մղել։ Ներկայումս չափազանց ցավալի է Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի շուրթերից լսել թշնամական թեզերի կրկնություն։

Ի թիվս բազմաթիվ թշնամահաճո պնդումների, Փաշինյանը հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել», իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես համարել է սփյուռքյան գործունեության արդյունք։

Հայ դատ ասելով` Փաշինյանը տվյալ դեպքում, հավանաբար, նկատի ունի Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը՝ դիտավորությամբ մոռացության մատնելով այն փաստը, որ 1921թ․ Կարսի պայմանագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից առ ոչինչ է, ցայսօր ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից որպես Հայաստան-Թուրքիա սահմանի իրավական հիմք։ Այդ մասին է վկայում 2009թ. հոկտեմբերի 10-ին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում կատարված հետևյալ հաստատումը. «Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի համաձայն: Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում»։ Ավելին` ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի որոշմամբ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը նշվում է որպես «փաստացի սահման»։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմված և 2015թ․ հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդում ներկայացված` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը եղել և մնում է Հայոց ցեղասպանությանն առնչակից հանգամանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ համազգային եզակի փաստաթուղթ, որն իր համընդգրկունությամբ և ընդունվածության համախոհությամբ ցայսօր էլ շարունակում է բարձր արժեք ունենալ։

Պետք է արձանագրել նաև այն փաստը, որ եթե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը գլխավորապես եղել է սփյուռքյան կառույցների գործունեություն, այդ գործունեության արդյունավետությունը բազմապատկվել է այն ժամանակ, երբ ՀՀ օրվա իշխանությունները սատարել են այդ գործին՝ 1990թ. օգոստոսի 23-ին որդեգրված Հայաստանի անկախության հռչակագրով ստանձնված հանձնառության համապատասխան։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ՝ ՀՀ այս իշխանությունների կողմից կառավարության գործունեության ծրագրին կատարված անընդհատական հղումներին, ապա պետք է նկատել, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում նշված է․ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր Ցեղասպանության միջազգային ճանաչումը համադրել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Պետք է նաև ուշադրությամբ նկատել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարության ծրագրում չի ներկայացվում իբրև գործընթաց, ինչը խոսում է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ճանաչման գործընթացը դուրս բերելու մասին։

Հայաստանի վարչապետը չի խորշել նաև խիստ վտանգավոր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Ցավում ենք, որ Հայաստանի վարչապետը կա՛մ այնքան անպատրաստ է, որ չգիտի, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում է ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցությունը միջազգային իրավունքում։ Ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի հարաբերակցության վեճն առավել հստակեցվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ միջազգային իրավունքի շրջանակում Կոսովոյի կողմից անկախության միակողմանի համապատասխանության վերաբերյալ 2010թ․ հուլիսի 22-ի խորհրդատվական որոշմամբ։ Ավելի չխորանալով այդ որոշման իրավաքաղաքական ծալքերի մեջ՝ միայն նշենք, որ Դատարանն ուղղակի արձանագրել է՝ «տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառման ոլորտը սահմանափակվում է ճանաչված պետությունների հարաբերությունների ոլորտով»։ Որպես եզրակացություն՝ Դատարանն ընդունել է, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության միակողմանի հռչակումները։
Ավելին, ՄԱԿ-ի Կանոնադրությամբ սահմանված՝ իրավունք և սկզբունք հասկացությունները միմյանցից տարբերվում են, և սկզբունքները միտված են իրավունքների ապահովությանը, ոչ թե հակառակը։ Հետևաբար, տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միմյանց հակադրվել չեն կարող, իսկ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տարածքային ամբողջականության հարց առաջանալ առհասարակ չի կարող, քանի որ, ինչպես արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է կիրառվել միմյանց ճանաչած երկու պետությունների միջև հարաբերություններում։

Այսպիսով, փոխանակ օգտվելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի դիրքերն ամրապնդող օբյեկտիվ հանգամանքներից, ՀՀ իշխանու­թյունները, անկարող լինելով դա անել, ամբողջապես տրվել են ադրբեջանա­թուրքական թեզերի ամոթալի կրկնությանը, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում բավարարել են թուրքական հայտնի նախապայմանները։

ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցը, անկախ Հայաստանի իշխանությունների պարտվողական ու ամոթալի դիրքորոշումներից, շարունակում է մեր ժողովրդի իրավունք­ների պաշտպանությունը՝ այն վստահությամբ, որ այդ իրավունքների պաշպանությունը չի կարող պայմանավորված լինել անցողիկ և ապաշնորհ իշխանությունների գոյությամբ»։

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>