Ցանկանում եմ՝ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Շարմազանով 2026-ին բացառիկ հնարավարություն ունենք քցող, ստախոս ղեկավարից ազատվելու. Լեւոն Քոչարյան Առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել. դիմում՝ Մայր Աթոռին
27
«Գալիք տարին ծննդյանդ տարեդարձը նշենք չարիքից ազատ և հույսով ու հաղթանակով ապրող մեր համբուրելի երկրում` Հայաստան աշխարհում» Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Պատերազմ Արցախում
Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը... Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ. Ռուբեն Մարզերում ձյուն է տեղում․ Լարսը փակ է Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» Շիրակի թեմի շնորհավորանքը Միքայել Սրբազանին Ցանկանում եմ՝ 2026-ին կենտրոնանանք իշխանափոխության հասնելու համար ու սառեցնենք ներընդդիմադիր «կրակոցները». Շարմազանով «Գալիք տարին ծննդյանդ տարեդարձը նշենք չարիքից ազատ և հույսով ու հաղթանակով ապրող մեր համբուրելի երկրում` Հայաստան աշխարհում» 2026-ին բացառիկ հնարավարություն ունենք քցող, ստախոս ղեկավարից ազատվելու. Լեւոն Քոչարյան Ուրիշների անկողին մտնելու և մարդկանց անձնական կյանքը հանրայնացնելու սիրահար Փաշինյանի թիմում նոր սկանդալ Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը Պետք է պատրաստ լինել 2021-ի տարբերակից մինչև փողոցային լուրջ բողոքների. Կարեն Քոչարյան Ավինյանի վրեժը երևանցիներից. վերջը չերևացող, աննախադեպ թանկացումներ (տեսանյութ) ԱԱԾ մեկուսարանի պետը խախտում է Միքայել սրբազանի՝ խնամակալ ունենալու իրավունքը. պաշտպանական թիմ Առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել. դիմում՝ Մայր Աթոռին Գառնիում նիկոլականները պատրաստվում են կիրակնօրյա կուսակցական «պատարագին». համայնքապետարանում ուժայինների մասնակցությամբ քննարկում է եղել ՀՀ իշխանությունները փորձում են PR-վել Թրամփի ուղու թեմաների վրա․ Սուրեն Սարգսյան Գառնիկ Դանիելյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Արմինե Խերանյանը այցելել են Տավուշի մարզի մարտական հենակետեր Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար (տեսանյութ) «Հայաստանի մէջ կ'ընթանայ աշխարհաքաղաքական պայքար, որ չունի կանոններ»,- Ստեփան Դանիելյան Արմեն Աշոտյան. «Ես «պռոստը» քաղաքական գործիչ չեմ, այլ․․․» Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 16։30-ի դրությամբ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Զոհվածի հայրը 1,5 տարի կալանքից հետո ազատության մեջ է Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է Ու՞մ էր խանգարում «Շողակաթը», ու՞մ էր պետք, որ փակվեր «Շողակաթը» ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրությւոններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Լևոն Զուրաբյանին Քաղբանտարկյալ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է Ի՞նչ ունենք մենք այսօր (տեսանյութ)

Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից». «Հետք»

«Հետք»-ը գրում է. «ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երեւան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղեւորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը գտնվում է դեկրետում:

Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին եւ 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին):

 

Իր հերթին հայկական կողմից «Fly One Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:

Ընդ որում՝ եթե «Fly One Armenia»-ն կապ է ապահովելու «Զվարթնոցի» (EVN) եւ Ստամբուլի նոր օդանավակայանի (IST) միջեւ, որը բացվել է 2018-ին եւ ներկայում այդ քաղաքն սպասարկող գլխավոր օդային դարպասն է (նախկինում Ստամբուլի գլխավոր օդանավակայանը Աթաթուրքի անվան կառույցն էր), ապա «Pegasus»-ը թռչելու է իր բազա հանդիսացող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի (SAW) ու «Զվարթնոցի» միջեւ:

Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերին խորհրդարանը լրացում կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում եւ 10.000 դրամ «օդի տուրքից» ազատեց այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված ուղղություններով:

Արտոնությունը 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ) տրվում է այն չվերթերի համար, որոնց մեկնարկից 12 ամիս առաջ տվյալ ուղղությունը չի սպասարկվել: Սպասարկման բացակայություն է համարվում այն պարագան, երբ տվյալ ուղղությամբ կատարված թռիչքների քանակը ամառային սեզոնին չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռայինի ժամանակ՝ 10-ը: Նկատենք, որ ամառային սեզոնն սկսվում է մարտի վերջին կիրակի օրը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը ներառյալ: Իսկ հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին շաբաթ օրը ձմեռային սեզոնն է:

Արտոնություն ստացած ուղղություններն սպասարկող ավիաընկերությունները պետք է թռիչքներ կատարեն առնվազն մեկ տարի, այսինքն՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին: Կառավարությունն էլ իր հերթին սահմանել է, որ թռիչքների հաճախականությունը պետք է լինի շաբաթական առնվազն 1 անգամ կամ նվազագույնը 28 չվերթ ամառային սեզոնին եւ 20 չվերթ ձմեռայինի ժամանակ (բացառություն են անհաղթահարելի ուժի՝ ֆորս մաժորի հետեւանքով չիրականացված չվերթերը):  

Քանի որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնողները դեռ 2014-ի դեկտեմբերից են ազատված «օդի տուրքից», հասկանալի է, որ արտոնությունը վերաբերում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնողներին:

Եվ քանի որ «Pegasus Airlines»-ը բավարարում է կառավարության սահմանած պահանջները, այսինքն՝ ձմեռային ընթացիկ սեզոնին կատարելու է շաբաթական 3 կամ նվազագույնը 20 չվերթ Երեւան (EVN)-Ստամբուլ (SAW) ուղղությամբ, դրանով մեկնող ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»: Այս մասին ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը համապատասխան հրաման է ստորագրել հունվարի 20-ին։ Նկատենք, որ ՔԱԿ-ն իր կայքում որեւէ տեղեկություն չի հայտնել «Fly One Armenia»-ի կողմից իրականացվելիք Երեւան (EVN)-Ստամբուլ (IST) չվերթի ուղեւորներին արտոնություն տալու մասին:  

Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, 2019-ի օրենսդրական փոփոխությունից հետո՝ սկսած 2020-ի հունվարից, 3-ական տարով «օդի տուրքից» ազատվել են «Զվարթնոցից» դեպի Հռոմ (օդանավակայանի կոդը՝ CIA), Միլան (BGY), Կալուգա (KLF), Ուֆա (UFA), Կիեւ (IEV), Օդեսա (ODS), Մայնի Ֆրանկֆուրտ (FRA), Չելյաբինսկ (CEK), Սարատով (GSV), Բելգորոդ (EGO), Աստրախան (ASF), Աբու Դաբի (AUH), Լառնակա (LCA), Վիլնյուս (VNO), Տյումեն (TJM), Ստամբուլ (SAW) մեկնող ուղեւորները:

Հավելենք, որ եթե, ըստ «Pegasus Airlines»-ի ներկայացրած հայտի, դրա չվերթերը սպասարկելու են «Airbus A320», «Airbus A321» եւ «Boeing 737» տիպի ինքնաթիռներ, ապա «Fly One Armenia»-ն օգտագործելու է «Airbus A320» օդանավեր»։  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan