Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան

ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Բելգիայի ԱԳՆ-ում հանդիպումների մասին․ «Երեկ Բելգիայի ԱԳՆ-ում տեղի են ունեցել իմ քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել եմ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը:

Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը:

Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:

Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:

Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:

Մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված [անվտանգության] գոտի:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:

Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:

Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:

Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ իմ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն):

Քննարկել ենք մարդու իրավունքների այլ հարցեր ևս` խոսքի ազատություն և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>