Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Նիկոլի ստերը

Նիկոլ Փաշինյանը երեկ վիրտուալ ինքնահարցազրույցի ընթացքում հայտարարեց, որ ՀՀ օրենսդրության մաս կազմող Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը։ «Եվ այդ համաձայնագիրը վավերացվել է 1992 թվականին։ Նույն կերպ Ադրբեջանն էլ վավերացրել է նման համաձայնագիր։ Հաջորդ թեման՝ գիտեք, որ երբ Մադրիդյան սկզբունքները բանակցության հիմք են ճանաչվել, սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք։ Նկատի ունեմ, որ դե յուրե ՀՀ-ն ու Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակում»։ Բացահայտենք Նիկոլ Փաշինյանի սուտ հայտարարությունները: Եվ այսպես.

Նիկոլի սուտը-1

Հայաստանը չէր կարող ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերջինիս խորհրդային սահմաններով, քանի որ Ադրբեջանն ինքն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, հետևաբար ակտուալ չեն Խորհրդային Ադրբեջանի սահմանները։

Նիկոլի սուտը-2

Նշված համաձայնագրերը բազմակողմ փաստաթղթեր են, այլ հարց է երկկողմ ձևաչափով, փաստացի և դե յուրե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ դրանից բխող հետևանքներով։ Եթե վարչապետը նշում է, որ տարածքային ամբողջականությունը ճանաչվել է ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների ու տարածքների շրջանակներում, ապա ԱՊՀ-ում դե ֆակտո երբևէ Արցախը Ադրբեջանը սահմաններում չի եղել։

Նիկոլի սուտը-3

Փաշինյանը չգիտես ինչու հիշատակում է Մադրիդյան սկզբունքներից միայն մեկը՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ հրաժարվում է հիշատակել մեզ համար ավելի ձեռնտու ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները՝ ըստ էության հերթական անգամ կրկնելով ադրբեջանական քարոզչական թեզը։ Ընդ որում, հարկ է նշել, որ ինչպես համանախագահները, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ընդունել են, որ Մադրիդյան 3 հիմնարար սկզբունքներից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, այսինքն չի կարելի ազգերի ինքնորոշման սկզբունքը ստորադասել տարածքային ամբողջականության սկզբունքին։ Օրինակ 2010թ. հուլիսի 17-ին Ալմաթիում ընդունվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարաթյունը, որտեղ ընդգծվում է, որ որպես հիմք ընդունված՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները և տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և ցանկացած փորձ այդ տարրերից որևէ մեկը գերակա համարելու մյուսների նկատմամբ, անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելու հնարավորությունը:

Նիկոլի սուտը-4

Հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Եթե նույնիսկ ադրբեջանցիները պետք է մասնակցեին հետագա հանրաքվեին, ապա համասնությունն այնպիսին էր, որ Լեռնային Ղարաբաղը ցանկացած պարագայում մնալու էր հայկական։ Սա զուտ ժողովրդագրական տեսանկյունից, իսկ պատմամշակութային և այլ տեսանկյուններից բացի Ադրբեջանից և ՀՀ վարչապետից՝ Լեռնային Ղարաբաղի հայկականությունը երբեք 

ոչ ոք կասկածի տակ չի դրել, այդ թվում ՄԽ համանախագահները։ Բանակցությունների ընթացքում բոլոր կողմերի համար ընդունելի ու համաձայնեցված հիմքը Մադրիդյան սկզբունքներն էին, որը ենթադրում էր ազգային համամասնության հայտնի սկզբունքը։ Թե ինչ կոնկրետ ձևակերպումներ են եղել այլ առաջարկվող աշխատանքային փաստաթղթերում, դրանք որևէ էական արժեք չունեն, եթե չեն դրվել բանակցությունների հիմքում և չեն արժանացել կողմերի համաձայնությանը։ Ընդհուպ մինչև 44-օրյա պատերազմը և դրանցի հետո էլ համանախագահները շարունակում էին իրենց հայտարարություններում հղում տալ Մադրիդյան սկզբունքներին, ինչը ենթադրում էր, որ այնտեղ եղած դետալները պահպանում էին իրենց արդիականությունը։ Ցավոք, 2021թ․-ի հունիսին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո այս միտումը այլևս չի նկատվում, համանախագահների օրակարգից աստիճանաբար դուրս են մղվում հիմնարար սկզբունքները։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>