Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան
30
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Պատերազմ Արցախում
Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին ՌԴ-ն Գյումրիի ռազմաբազայի հարցով ազդանշաններ չի ստացել. Գալուզին «Թրամփի ուղին» դժվար թե Իրանի հիացմունքն առաջացնի, այն չի բավարարում նաև Չինաստանին․ Գալուզին Հայ ընտրողը կարող է ակնկալել, որ ՍԴ-ն ապահովելու է, որ իր կամքի վրա ոչ մեկ ոտքերը չսրբի, ինչպես արվում է այսօր․ Խուդոյան Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Իսրայելին չի ազատում Արցախում հայության դեմ հանցագործություններին մեղսակցությունից Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, բայց նաև պատմական նշանակություն. Ռուբեն Մելքոնյան Ոչ լեգիտիմ խորհրդարանը ընտրելու է ոչ լեգիտիմ վարչապետ Մինչ Սահմանադրական դատարանը քննում է ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումները, ՔՊ-ում պաշտոնակռիվ է Զրպարտության գործով դատարանը Ստեփան Ասատրյանի վրա է դրել ապացուցման բեռը Ազատություն Արմեն Աշոտյանին. Օրվա լուսանկար Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Ավետիք Չալաբյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների

Ինչու՞ հրաժարական տվեց և երկրից հեռացավ Արմեն Սարգսյանը

Ինչու՞ հրաժարական տվեց և երկրից հեռացավ Արմեն Սարգսյանը: Այս հարցի շուրջ Հայաստանում չի մնացել տեսակետ, որ չհնչեցվի:

Մի մասը խորապես համոզված է, որ Արմեն Սարգսյանն իր այս քայլով օգնում է  Նիկոլ Փաշինյանին արագացնել այն սահմանադրական փոփոխությունները, որով ենթադրվում է, որ ամրապնդվելու են ներկայիս իշխանության դիրքերը: Մյուսներն այն կարծիքին են, որ ինչ- որ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք էլ վախեցրել են Արմեն Սարգսյանին, և հենց դրա համար էլ նա որոշել է հրաժարական տալ:

Մյուս տեսակետն այն է, որ նա պարզապես «փախել է Հայաստանից», ինչպես որ «փախավ 1997 թվականին»:

Տեսակետել է հնչում, թե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություն է կատարվել մեր շուրջ, որ Արմեն Սարգսյանը որոշել է, որ նա այլևս խաղալու տեղ չի ունենալու երկրի ներքաղաքական կյանքում:

Եվ վերջապես, տեսակետ է հնչում այն մասին, թե իբր Նիկոլ Փաշինյանը պատրաաստվում է մի ինչ - որ նոր փաստաթուղթ  ստորագրել, որին Արմեն Սարգսյանը դեմ է և դրա մասին իր հայտարարության մեջ ակնարկել է: Ի դեպ, այս վարկածն հիմնավորվում է այն հանգամանքով, որ նախօրեին եղել է հանդիպում Փաշինյանի և Սարգսյանի միջև, և հենց այդ հանդիպումից հետո է վերջինս հայտարարել իր հրաժարականի մասին:

Այս բոլոր վարկածների մեջ կա ճշմարտության մասնաբաժին: Սակայն հրաժարականը չի կարող լինել կոնկրետ մի առանձին խնդրի պատճառով: Այդ պատճառը կարող է կատարել թրիգերի դեր, պատրվակ:

Վերջին երեք տարվա մեջ մենք Արցախի 70 տոկոսը կորցրեցինք, ունեցանք պաշտոնական տվյալներով մոտ 4000 զոհ: Մի՞թե դրանից ավելի վտանգավոր հանգամանք է ի հայտ եկել, որ Արմեն Սարգսյանը կարող էր դիմել այս քայլին:

Մեր կարծիքով այս որոշումը հասունացած էր իր կողմից: Եվ նման որոշում նա կարող էր կայացնել և մեկ, և երկու տարի առաջ:

 Ո՞րն է այս  որոշման իրական պատճառը

Այս հարցի պատասխանը հասկանալու համար փորձենք վերլուծել այդ մարդու անցած ուղին:

Արմեն Սարգսյանի անցած ուղին հուշում է, որ նա անչափ զգուշավոր գործիչ է: Ավելի շատ նա տնտեսական դաշտի, բիզնեսի մարդ է, քան քաղաքական գործիչ: Քաղաքականության մեջ նա մեծ ամբիցիաներ երբեք չի ունեցել և դրա պատճառով էլ պահանջված է եղել, որպես «անցումային», քաղաքական տրանզիտային հարցեր լուծելու համար գործիչ: Բացի այդ, նա «անգլիական թագուհու» կարգավիճակի համար ամենալավ «փաթեթավորում» ունեցող գործիչներից է:

Հենց դրա համար 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը նրան առաջարկեց զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը՝ 1996-ի հայտնի ճգնաժամը հաղթահարելու համար: Արմեն Սարգսյանը դրական պատասխան տվեց Տեր-Պետրոսյանի առաջարկին, սակայն նրա կառավարումը շատ կարճ տևեց:

Նա հեռացավ երկրից, երբ պարզ դարձավ, որ նրա պահանջվածությունն այն ժամանակվա երկրի գլխավոր խաղացողների կողմից արդեն կարճ ժամանակահատվածում ավարտվել էր: Շատերն այն ժամանակ նրա որոշումը կապում էին, այսպես կոչված, «Վազգենի ապտակի» վարկածի հետ: Սակայն դա հնարածին սցենար էր:

Իրականությունն այն էր, որ 1996-ի հայտնի դեպքերից հետո Տեր-Պետրոսյանից, թե Հայաստանի ներսում, և թե երկրից դուրս,  պահանջում էին հիմնական երկու գործիչների՝ Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի հրաժարականները: Միայն այդ պարագայում Արմեն Սարգսյանը կարող էր երկխոսել այն ժամանակվա ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, կատարելով իր տրանզիտային գործչի պարտականությունները: Տեր-Պետրոսյանի պահանջով Վանո Սիրադեղյանը հրաժարական տվեց, իսկ, ահա, Վազգեն Սարգսյանը մերժեց այդ պահանջը: Փոխարենը նա համոզեց Տեր-Պետրոսյանին, որ վարչապետը փոխվի և նշանակվի Ռոբերտ Քոչարյանը, ով   լավ հարաբերություններ ուներ այն ժամանակվա հիմնական ընդդիմադիր ուժի՝ ՀՅԴ-ի հետ, և որի արդյունքում հնարավոր կլիներ լիցքաթափել այն ժամանակվա ներքաղաքական լարված իրավիճակը Հայաստանում:

Տեր-Պետրոսյանին Վազգեն Սարգսյանի հիմնավորումը համոզեց, և արդյունքում Արմեն Սարգսյանի տրանզիտային գործչի առաքելության ժամն ավարտվեց և նա  հասկացավ, որ «հիվանդանալու ժամանակն եկել է», և հենց այդ պատրվակով հեռացավ թե իր պաշտոնից, և թե երկրից:

2018-ին նրան   կրկին «հրավիրեցին» ստանձնել խորհրդանշական դեր, այս անգամ խորհրդարանական կառավարումի անցած Հայաստանի  ՀՀ նախագահի պաշտոնը, այն ակնկալիքով, որ նա «անգլիական թագուհու» ամենահարմար թեկնածուն էր համարվում: Արմեն Սարգսյանը համաձայնվեց ստանձնել այդ պաշտոնը, քանզի չուներ մեծ քաղաքական ամբիցիաներ, իսկ ՀՀ նախագահի տիտղոսը, խորհրդարանական կառավարման պարագայում ենթադրում էր, որ իր համար կարող էր բերել լրացուցիչ տնտեսական կապեր՝ չունենալով որևէ լուրջ պարտավորություններ ոչ իշխանության, հանրության, ոչ էլ քաղաքական ուժերի առաջ:

Սակայն 2018-ի ապրիլյան դեպքերն ամբողջովին փոխեցին  իրավիճակը և պարզվեց, որ ինքը՝ Արմեն Սարգսյանը, պետք է «անգլիական թագուհի» «աշխատի» բոլորովին այլ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի համար: Մեծ հաշվով, նրա համար մեկ էր, թե ում համար կաշխատեր «թագուհու» դերում: Պարզապես Փաշինյանի բոլշևիկյան մոլուցքը՝ բաժանել և պառակտել ողջ հանրությունը, ժողովուրդը, բանակը, ամեն ինչ բաժանել «սևերի և սպիտակների», ծանր վիճակի մեջ դրեցին զգուշավոր Արմեն Սարգսյանին: Վերջինս իր տեսակով մերժում էր փաշինյանական բոլշևիզմը, զզվում էր նրա տգետ կադրերից և չէր ուզում տեղավորվել այդ սև-սպիտակային  բաժանման մեջ՝ հասկանալով այս ամենի ողջ կործանարար հետևանքները թե իր, և թե  երկրի համար:

Արդյունքում, նա փորձում էր մանևրել այդ երկու բևեռների մեջ, սակայն վերջում հայտնվեց ռուսական հայտնի ասացվածքի դերում՝ դառնալով «свой среди чужих, чужой среди своих»:

Հասկանալի է, որ նման հակամարտության բանաձևի շրջանակներում ինքը՝ Սարգսյանը, ոչ մի հեռանկար չէր կարող ունենալ: Չունենալով որևէ լուրջ լծակ՝ նա հայտնվում էր պարբերաբար ամենախիստ քննադատության թիրախում,  ընդ որում, և աջից, և ձախից:

Արդյունքում, Հայաստանը  ծանր պարտություն կրեց  պատերազմում, սակայն  Արմեն Սարգսյանի  կողմից որևէ  հստակ գնահատական  չհնչեց իշխանության հանդեպ: Հետպատերազմյան ժամանակաշրջանում կատարվեցին մի շարք դրամատիկ իրադարձություններ, սակայն Արմեն Սարգսյանի ձայնը կրկին չէր լսվում, թերևս միակ բացառությունը եղավ այն, որ մի պահ նա նույնպես միացավ Փաշինյանի հրաժարականը պահանջողների շարքին: Սակայն այդ իրադարձություններից էլ ընդդիմությունը չկարողացավ օգտվել, և արդյունքում իր այդ քայլի համար նա մնաց իշխանության աչքի փուշը:

Այսօր, ղարաբաղյան պարտության փուլն  ավարտվելով, եկել է հայաստանյան պարտության փուլի գործընթացի կյանքի կոչելու ժամանակը, որտեղ Արմեն Սարգսյանը որոշեց չմասնակցել, քանզի չուզեցավ, ռուսերեն ասած, նոր «В чужом пиру похме́лье»-ի տակ մտնել:

Դրա համար էլ, որպես արդարացում նա հանդես էր գալիս ՀՀ նախագահի լիազորությունների մեծացման պահանջով: Իրականում, նա ոչ այնքան իր լիազորությունների պահանջով էր տոգորված, որքան արդարացնում էր իրեն՝ փորձելով պատասխանել իր քննադատողներին:

Նա միշտ երազել է ունենալ փոքր լիազորություններով «անգլիական թագուհու» կարգավիճակ, որտեղ նա ոչ միայն չէր ունենա լիազորություններ, այլև չէր ունենա պարտականություններ, և որի համար իրեն ոչ ոք չէր մեղադրի երկրի ձախողումների մեջ:

Սակայն դա միգուցե հնարավոր էր «հին» Հայաստանի պայմաններում, մինչդեռ «նոր» Հայաստանում, երբ երկիրը պերմանենտ վիճակում գտնվում է վտանգի տակ, նման պայմանները դառնում են անհնարին, և հենց այդ իսկ պատճառով էլ Արմեն Սարգսյանը որոշեց հեռանալ թե ՀՀ նախագահի պաշտոնից, և թե երկրից ընդհանրապես, այն էլ՝ «անգլիական» տարբերակով, ինչը տվյալ դեպքում սիմվոլիկ բնույթ ունեցավ իր համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>